Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:50
29.10.22
118

Ուկրաինական պատերազմ. ԱԹՍ-ներով հարձակում նավատորմի վրա և ատոմակայանը վնասելու փորձ

Ռուս-ուկրաինական պատերազմի 246-րդ օրը՝ լուսադեմին, ուկրաինացիներն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են սևծովյան նավատորմի ու քաղաքացիական նավերի վրա: Հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Նավատորմերն ապահովում էին Ուկրաինայից Թուրքիա ցորեն տեղափոխող նավերի անվտանգությունը: Մոսկվան կատարվածը ահաբեկչություն է անվանել: Ուկրաինայի արձակած օդային թիրախները ոչնչացվել են: