Լրահոս
Սպորտ
16:32
26.02.22
189

Ուկրաինա-Հայաստան խաղի անցկացման հավանական վայրը Լեհաստանն է

Img default alt hy

Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Սեզարի Կուլեշան Ուկրաինայի ֆուտբոլային միությանն  առաջարկել է Լեհաստանում անցկացնել Ուկրաինայի հավաքականի տնային հանդիպումները։

Կուլեշան նշել է, որ ուկրաինական կողմը ընդունել է առաջարկը:

Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում:

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը նախատեսված է հունիսի 11-ին:

Ազգերի Լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբում են ընդգրկվել Հայաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները։