Լրահոս
Հասարակական
20:18
02.02.23
169

Ոստիկանությունը հորդորում է երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում (Տեսանյութ)

Img default alt hy

Ոստիկանությունը զգուշացնում է՝ հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները դժվարանցանելի են։

«Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ առատ ձյան և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են դարձել հանրապետության բարձրադիր շրջանների ճանապարհները: Անվտանգության նկատառումներից ելնելով, վարորդներին խորհուրդ է տրվում այդ ճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով՝ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է հայտարարությունում: