Լրահոս
Քաղաքական
16:43
16.05.22
298

Ոստիկանությունը գտնվում է օրենքից դուրս․ Սոս Հակոբյան

Img default alt hy

Այսօր ավտոերթի մասնակիցներին ակնհայտ առանց օրինական հիմքերի բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով հափշտակել առանց վարորդների մնացած մեքենաները, գրում է «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Կոնկրետ օդանավակայանից մեկնարկած ավտոերթին Ոստիկանությունը միջամտեց՝ փորձելով կանխել դրա բնականոն ընթացքը:

Մեր կողմից Ոստիկանության հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն ավտոերթը ուղեկցելու և խաղաղ անցկացնելու մասին:

Հանկարծակի ոստիկանական ուժերը Հաղթանակ կամրջի հարևանությամբ նախահարձակ եղան՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ:

Մեր տղերքից շատերին բերման ենթարկեցին, որպեսզի կարողանան պատճառաբանել մեքենաները տուգանային հրապարակ տանելը:

Ինչպես արձագանքեց Բաբկեն Հարությունյանը՝ Ոստիկանության խոսքը և պայմանավորվածությունը փաստորեն ունեն 0 արժեք:

Նիկոլ Փաշինյանը երկիրը մտցնում է անօրենության և քաոսի հորձանուտի մեջ: Այս ամենի ամբողջ պատասխանատվությունը քաղաքական խմբակի և իրենց ղեկավարի ուսերին է լինելու:

Մենք շարունակելու ենք մեր խաղաղ անհնազանդության գործողությունները ավելի մեծ թափով և վճռականությամբ:

Հայաստանը լինելու է և լինելու է օրենքի և իրավունքի երկիր»: