Լրահոս
Քաղաքական
14:29
02.05.22
211

Ոստիկանությունը բերման է ենթարկել 244 անձի

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը ժամը 14։00-ի դրությամբ՝ բերման է ենթարկել 244 անձի, հայտնել են Ոստիկանության լրատվության վարչությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։