Լրահոս
Հասարակական
14:15
17.05.22
196

Ոստիկանության բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում կոտրվել է 77-ամյա կնոջ ձեռքը. Մամիջանյանը հաղորդում է ներկայացրել

Img default alt hy

Ոստիկանության կողմից բիրտ ու անհամաչափ ուժի արդյունքում 77-ամյա Ջուլետա Հովհաննիսյանն այժմ գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում: Նրա մոտ բժիշկներն ախտորոշել են ձախ բազկոսկրի կոտրվածք: Այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

«Տիկին Ջուլետան այսօր կանգնած էր իմ կողքին Կիևյան-Օրբելի խաչմերուկի հետիոտնային անցման վրա՝ առանց որևէ օրենք խախտելու: Ոստիկանները սկսեցին քաշքել նրան և մանացած քաղաքացիներին: Արդյունքում տապալեցին ասֆալտին ու կոտրեցին նրա ձեռքը:

Այս և մի շարք այլ դեպքերի վերաբերյալ ներկայացվելու է հաղորդում»: