Լրահոս
Իրավական
12:16
07.05.25
182

Ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել

Img default alt hy

NEWS.am-ը գրում է․ Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել։ Կոմիտեի աշխատակիցները գործողություններ են իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում, ոստիկանության ծառայողներ են ձերբակալվել։

Ի պատասխան NEWS.am-ի հարցման՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։

Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։