Լրահոս
Քաղաքական
18:13
02.05.22
256

Ոստիկանները կոտրել են ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կողոսկրը

Img default alt hy

«Yerkir.am»-ը գրում է․ 

««Դիմադրություն» շարժման այսօրվա անհնազանդության գործողությունների ժամանակ կողոսկրի կոտրվածք է ստացել ՀՅԴ Հայաստանի Գերաույն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Իջևան-Երևան քայլերթի մասնակից Սուրեն Մանուկյանը:

Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցում: Ոստիկանները Սուրեն Մանուկյանին գցել են գետնին, նրանցից մեկը ոտքերով հարվածել է, իսկ մյուսը ծունկը դրել է Ս. Մանուկյանի գլխին, որից հետո հարվածների տարափի տակ նա  բերման է ենթարկվել  Ոստիկանության Շենգավիթի բաժին, այնուհետև՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ նա ստացել է կողոսկրի կոտրվածք:

Ենթադրելի է, որ ոստիկանները գործում են քաղաքական հրահանգավորման համաձայն՝ թիրախավորելով մարզերից Երևան քայլերթ իրականացնող առանցքային գործիչներին»: