Լրահոս
Քաղաքական
16:06
16.05.22
235

Ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար գործընկերներիս կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին․ Վարդևանյան

Img default alt hy

Ապօրինություն իրականացրած բոլոր ոստիկանները պատասխանատվության են ենթարկվելու։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը

«Այն հատվածում, որտեղ ոստիկանական ապօրինությունները տեղի են ունեցել, մեր հայրենակիցներից մի քանիսն ահազանգել են 1-02 հեռախոսահամարին, տեղեկացրել են, որ մեքենաների վրա կան վնասվածքներ, վնաս է պատճառվել գույքին, որը նախկինում չի եղել, մեքենայից անհետացած գույք է եղել, գումարային անհետացումներ, հափշտակություններ, այդ ամենի համար ևս ոստիկանները թող պատրաստ լինեն պատասխանատվության ենթարկվելու»,- ասել է Վարդևանյանը՝ հավելելով, որ իր գործընկերների կողմից հաղորդումներ են ներկայացվել գլխավոր դատախազին՝ ոստիկանների գործողություններին գնահատական տալու համար։