Լրահոս
Քաղաքական
21:15
20.05.22
150

Ոստիկանական պատով շրջափակված «ժողովրդավարական բաստիոնը». ծափեր՝ ներսում, սուլոցներ՝ դրսում

«Հայկական ժողովրդավարություն», այսպես է կոչվում ֆորումը, որ անցկացվել է այսօր Մարիոթ հյուրանոցում՝ փակ դռների հետևում: «Ֆանտաստիկա, հեքիաթասացություն», այսպես պետք է կոչվեր համաժողովը՝ ըստ ընդդիմադիր պատգամավորների, որոնց վարչապետի անվտանգության աշխատակիցները այդպես էլ թույլ չտվեցին մտնել այն դահլիճ, որտեղ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում, ժողովրդավարության բաստիոնից կամ ամբիոնից հայտարարում, որ «Ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային հիմնական բրենդն է:

Քաղաքացին է Հայաստանում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարը»: Այդ նույն պահին դրսում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում էին՝ ամոթ: