Լրահոս
Քաղաքական
10:17
09.09.24
240

Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3-ը Արցախից բռնագաղթածներ են․ Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք,որոնցից 3֊ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած,Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։ Այդ 3 ընտանիքները տեղափոխվել են Արմավիրի մարզի Ամասիա գյուղ։ Ոսկեպարից հեռացած 2 ընտանիքներից մեկը տեղափոխվել է Ռուսաստան,մյուսը` Երևան։ Երևան տեղափոխված ընտանիքը նպատակ ունի այդտեղից տեղափոխվել հեռավոր արտերկիր։