Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
02.04.25
115

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների հրավիրած հանրահավաքի վերջում «բոլոլա» է եղել: Հանրահավաքին եկած Արցախի քաղաքական, հասարակական մի խումբ գործիչներ վերջում հրապարակի մատույցներում նկատել են ԱՀ նախկին ԱԽՔ Վիտալի Բալասանյանին ու պարզաբանումներ պահանջել, թե ինչ էիր բանակցում ադրբեջանցիների հետ, որ վերջում Արցախն ընկավ:

«Ժողովուրդ»

Արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը:

«Հրապարակ»

ՔՊ-ականները «սարքել են» Վիլեն Գաբրիելյանի գլխին:

«Ժողովուրդ»

Մարտի 31-ին անհետ կորած զինվորների ծնողների հետ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը եկել էր նաեւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, սակայն ԱԺ-ի իրարանցումից հետո ծնողները այդպես էլ ո՛չ լսել են նախարարի ձայնը, ո՛չ էլ տեսել են նիստերի դահլիճից հեռանալուց հետո նրա վերադարձը։

«Հրապարակ»

Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ: