Լրահոս
Մամուլի տեսություն
10:09
15.02.25
217

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Սահմանազատում տեղի է ունենալու նաեւ Իրանի եւ Վրաստանի հետ:

«Հրապարակ»

Մինչ ԱՄՆ-ն Ուկրաինայի հարցում փորձում է Ռուսաստանի հետ համաձայնության եզրեր գտնել, ինչի մասին վկայում է Թրամփ-Պուտին հայտնի հեռախոսազրույցը, Հայաստանի իշխանությունները համառորեն շարունակում են Ռուսաստանի դեմ հիվանդագին քայլեր ձեռնարկել` չգիտակցելով Հայաստանի պետական շահը եւ վնասելով ՀՀ-ին:

«Ժողովուրդ»

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել:

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է:

«Հրապարակ»

Երեւանի թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է, որ փետրվար ամսվա ընթացքում աշխատանքի գալու փոխարեն օրվա առաջին կեսը հանրային տրանսպորտից օգտվեն եւ հոգեբանական ճնշում գործադրեն, հակադրվեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտող, ուղեվարձը չվճարող քաղաքացիներին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ: