Լրահոս
Մամուլի տեսություն
10:11
01.04.25
122

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Գյումրու եւ Փարաքարի ընտրությունների արդյունքներից ՔՊ-ում շոկի մեջ են: ՔՊ վերնախավը մինչեւ լուսաբաց արթուն է եղել, ոմանք՝ Սարիկ Մինասյանի շտաբում, մյուսները` Երեւանում:

«Ժողովուրդ»

Փաշինյանը չի ներելու Փարաքարում պարտությունը, որի գլխավոր մեղավորներին համարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին:

«Հրապարակ»

Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է տեռոր եւ ռադիկալ փոփոխություններ անել իշխանական թիմում՝ ցույց տալով, որ դժգոհ է բոլորից եւ կատարում է իր նախընտրական «խոստումը»` որ եթե ՔՊ-ն չհաղթի, գլուխներ կթռչեն:

«Հրապարակ»

Անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ ԱԺ փակ քննարկումը երեկ տեւել է մոտ 6 ժամ, անցել է նյարդային, լարված մթնոլորտում. Անդրանիկ Քոչարյանին հրահանգված է եղել չխոսել:

«Իրավունք»

Արցախահայերի՝ 40+10-ի համար ակցիային իշխանությունները դեմ են գնալու: «Ուզում են՝ հելնեն երկինք, իջնեն ներքեւ, ոչ մի փոխզիջում չի լինելու, թող գնան իրենց թալանած գեներալներից փող ուզեն»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ: