Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
28.10.22
111

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Թերթ.ամ»
«Վաշինգտոնյան համաձայնագիրը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե Հայաստանը դա է ընտրում, ապա խնդրեմ, մենք չենք կարող պարտադրել». Պուտին:

«Հրապարակ»
ԱԺ արտահերթ նիստով, ապա՝ հանրահավաքով արցախցիները ՀՀ իշխանություններին ուղղելու են կոչ-հորդոր՝ չընդունել խաղաղության պայմանագրի որևէ տարբերակ, որի դեպքում Արցախի հարցը դուրս կթողնվի։

«Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյանը պատվիրակությամբ Ուզբեկստան է մեկնել վարչապետին սպասարկող ինքնաթիռով:

«Հրապարակ»
«Ամենաժողովրդավարական» իշխանությունը որոշել է լրատվամիջոցների համար փակ համագումար անել:

«Ժողովուրդ»
Արայիկ Հարությունյանն ու իր տեղակալը վերահսկում են «Մանկական Եվրատեսիլ»-ի ֆինանսական հատվածը:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ: