Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
21.05.22
133

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
«Ժողովրդավարության հայկական ֆորում» հավակնոտ անունով միջոցառումը բավարարեց բոլորի ակնկալիքները:

«Ժողովուրդ»
Կալանավորվել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:

«Փաստ»
Հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուների և նպաստառուների անկանխիկ վճարման դիմաց 10 տոկոսի չափով հետվճարը չի կարող լուրջ սոցիալական նշանակության ծրագիր համարվել և դասվում է անհեթեթ որոշումների շարքին:

«Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել:

«Փաստ»
Ներքին որոշում կա քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ: