Լրահոս
Մամուլի տեսություն
09:34
06.11.25
113

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Արգիշտի Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով, վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։ 

«Հրապարակ»

Ղազախստանի իշխանությունները որոշել են Նիկոլ Փաշինյանին բարձր պարգեւի արժանացնել, որ նպաստել է ողջ թյուրքական աշխարհի միավորմանը, համաձայնել է Զանգեզուրի միջանցքը տալ, որ Թուրքիայից մինչեւ Միջին Ասիա անարգել կապ ստեղծվի եւ դարձել է բոլոր թրքալեզու պետությունների աչքի լույսը: 

«ժողովուրդ»

200 հազար եւ ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար։ 

«Փաստ»

Հայաստանի բազմաթիվ դպրոցներում ուսուցիչների շատ թափուր տեղեր կան:

«Փաստ»

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն առաջիկա ընտրություններին մոտենում են «ամեն ինչ՝ հանուն պաշտոնի, ամեն ինչ՝ իշխանությունը պահելու համար» կարգախոսով: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի հասարակական գործիչ Թևան Պողոսյանի հետ։