Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
30.05.23
89

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Հայաստանի և Արցախի համար այս կարևոր ժամանակահատվածում, երբ բազմաթիվ անվտանգային խնդիրներ են առկա, Փաշինյանը մտածում է հեծանվավազքի մասշտաբները մեծացնելու մասին:

«Հրապարակ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի վերջին հրամանագրերը արձակվել են Սամվել Բաբայանի պլանները կանխելու նպատակով։

«Ժողովուրդ»

Մարզերում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի վարկանիշը կտրուկ իջել է:

«Փաստ»

ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց «գույքագրում» է իրականացնում:

«Ժողովուրդ»

Իշխանության մտերիմները ծանոթներ են փնտրում, որպեսզի բարեխոսեն ՊՆ վերնախավի մոտ՝ իրենց ծանոթ հարազատներին վարժական հավաքների չտանեն։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանի հետ: