Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
05.04.23
66

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»
Ապօրինի թմրաշրջանառության հետ կապված գործի շրջանակներում ոստիկանություն տարված ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը երեկ նիստում խուլիգանական պահվածք դրսևորեց:

«Հրապարակ»
ՔՊ-ականնների երեկվա շոուն Փաշինյանի հրամանով էր, որպեսզի հանրությանը մի քանի օր էլ շեղեն սահմանային իրավիճակից:

«Ժողովուրդ»
Իշխանությունը որոշել է, որ Երևանի ավագանու ընտրություններն արտահերթ չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն և սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով:

«Ժողովուրդ»
Երեկ ԱԺ-ում ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է այցելել ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հրապարակ»
Վարչապետի աշխատակազմը 12 մլն 180 հազար դրամով «Մեդիա սիսթեմս» ՍՊԸ-ից հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ է գնել։ Հաղորդումներ պետք է հեռարձակեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի հայաշատ լսարանների համար։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի «Երիտասարդի ձայնը» քաղաքացիական ակումբի ղեկավար Հովհաննես Հարությունյանի հետ: