Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
26.01.23
93

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Երեկ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մարզպետարան է կանչել համայնքների ղեկավարներին՝ ասելով, որ կարևոր հանձնարարականներ ունի տալու՝ պահեստազորում հաշվառված զինապարտների զորակոչի հետ
կապված։

«Ժողովուրդ»

Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 4 տարիներին բանակում, խաղաղ պայմաններում, մահացության 256 դեպք է գրանցվել, Փաշինյանի օրոք՝ 343:

«Հրապարակ»

Գլխավոր դատախազը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությանից զրկելու 3 միջնորդություն է ներկայացրել, որոնցից մեկը գաղտնի ռեժիմով է բերվել:

«Ժողովուրդ»

Առաջիկայում կկասեցվի նաև «Գնունի» շուկայի գործունեությունը:

«Հրապարակ»

Շիրակի մարզպետ կնշանակվի նույն մարզի անտառտնտեսության պետի տեղակալ Սիմոն Պետրոսյանը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: