Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
23.11.22
53

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
ՀԱՊԿ նիստում այսօր պետք է քննարկվի արդեն 2 ամսից ավելի Երևանից ստացված դիմումի ճակատագիրը՝ Հայաստանին համատեղ օժանդակություն ցուցաբերելու հարցով։

«Գոլոս Արմենիի»
Հայկական կողմը թույլ է տալիս ադրբեջանական ռազմական ստորաբաժանումներին ամրանալ գրավյալ հայկական տարածքներում այն պատճառով, որ խուսափում է պատերազմից։

«Ժողովուրդ»
ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ-ին, որպեսզի նրանց օպերատիվ հետախուզական խումբը ստուգի բոլոր պետական պաշտոնյաների գույքը:

«Հրապարակ»
Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանն ասել է, որ կան գյուղից հեռացողներ:

«Հրապարակ»
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ամանորյա զարդարանքների համար Երևանի բյուջեից 25 մլն դրամ է տրամադրվել։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ: