Լրահոս
Մամուլի տեսություն
11:47
29.03.22
114

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Թերթ.ամ»

«Հայաստանն առաջարկում է Ադրբեջանին անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ»․ Անվտանգության խորհուրդ:

«Ժողովուրդ»

Ռազմական փորձագետը Ա. Խրամչիխինի կարծիքով՝ սովորաբար Հայաստանում կամ մեկ այլ երկրում դժվար են հասկանում, որ ՌԴ-ն շարժվում է՝ հաշվի առնելով իր շահերն ու առաջնահերթությունները:

«Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով, Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Փաշիկյանն ազատման դիմում է գրել:

«Հրապարակ»

Վեդիի ընտրությունների արդյունքները մեծ անակնկալ են եղել Գարիկ Սարգսյանի համար:

«Ժողովուրդ»

Ռեստորանատերեր պատրաստվում են ծխախոտի արգելքի օրենքի վերանայման պահանջով փողոց դուրս գալ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ: