Լրահոս
Հասարակական
13:11
19.01.23
68

«Օգտագործվել է արգելված միջոց». Փաշինյանը նկարագրում է զորամասի հրդեհը

Ազատ գյուղի տարածքում տեղակայված զինվորների կացարանի հրդեհը անվտանգության կանոնների խախտման հետևանք է. օգտագործվել է արգելված միջոց՝ ավտոբենզին: Կառավարության այսօրվա նիստին ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկարագրել է, թե ինչպես է հրդեհը բռնկվել: Ըստ Փաշինյանի՝ սպաներից մեկը փորձել է բենզինով վառարան վառել: Փաշինյանը պնդում է, որ հրշեջ ծառայությունը պատշաճ ժամանակին է դեպքի վայր հասել, ուղղակի հեռավորությունը բավականին մեծ է եղել։