Լրահոս
Հասարակական
14:32
19.01.23
284

Ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը 25 օրից զորացրվելու էր (ֆոտո)․ News.am

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետևանքով մահացել է կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը։

Նա Վանաձորից էր, սովորում էր Եվրոպական համալսարանում։ Ուներ մեկ քույր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արամի ընկերը։

«Արամը շատ հանգիստ, համեստ տղա էր, դպրոցի սիրված աշակերտներից մեկը, շատ լավ էր սովորում։ Նրա զորացրվելուն մնացել էր 25 օր»,- մեզ հետ զրույցում պատմեցին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցից, որտեղ սովորել էր Արամը։

Հիշեցնենք՝ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։