Լրահոս
Հասարակական
21:30
29.04.25
1 167

Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած

Img default alt hy

Երեկ՝ ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տանը երեխայի դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: 

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:  

Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4 ամսականա Գեղամ Ֆ.-ի դին: 
 
Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահություն, դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կթվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում և ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն՝ երեխային հայտնաբերել է մահացած: