Լրահոս
Հասարակական
20:48
02.05.22
963

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. 40-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի. տղան մահացել է

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում  Մեծամոր քաղաքի 17 շենքի դիմաց, երթևեկելի գոտում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Զոյա Դ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Մեծամոր քաղաքի բնակիչ, 14-ամյա Անդրանիկ Մ.-ին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:20-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է: 

Քննիչի հանձնարարականով  ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք: