Լրահոս
Հասարակական
16:47
20.05.22
349

Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Kia-ն, Ford-ը, Mercedes-ն ու 2 Opel, կա 1 զոհ

Img default alt hy

Այսօր ողբերգական ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ, բախվել են Ford, BMW, Kia, Opel Astra, Opel, Mercedes մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի միջից վարորդին դուրս են բերել հրշեջ-փրկարարները, իսկ շտապօգնությունն արձանագրել է նրա մահը։  

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։