Լրահոս
Հայաստան
18:00
14.01.21
69

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Img default alt hy

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի երեկոյան, 16-ին առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում՝ ձյան, նախալեռնային և հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։