Լրահոս
Տարածաշրջան
23:45
08.05.25
480

Ոչ ոք չի կարող ժխտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը. ՌԴ նախագահ

Img default alt hy

Մայիսի 9-ը սուրբ օր է, Նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի ժողովուրդների համատեղ ջանքերով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահը Հաղթանակի 80-ամյակը նշելու ժամանած հյուրերի առջև իր ելույթում:

Պուտինը նշել է, որ ՄԱԿ-ի նշանակությունն այժմ կրկին մեծանում է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը։

«ՄԱԿ-ի նշանակությունն այժմ կրկին մեծանում է, ոչ ոք չի կարողանա զրպարտել հաղթանակի մեջ ԽՍՀՄ-ի վճռորոշ դերի մասին պատմական ճշմարտությունը, Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում»,-հավելել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։