Լրահոս
Աշխարհ
21:19
08.05.25
673

Ո՞վ է Հռոմի նոր պապը

Img default alt hy

Ժամեր առաջ Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս եկավ։ Ինչը նշանակում է, որ կարդինալները ընտրել են նոր Հռոմի պապ։

Քիչ առաջ կարդինալներից մեկը Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից հայտարարեց նոր պապի անունը:

Նոր Հռոմի պապ է ընտրվել 69-ամյա ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոն։

Նա ընտրել է Լեո 14-րդ անունը:

Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում ապրիլի 21-ին: