Լրահոս
Արցախ
13:57
28.04.21
61

Նոր Ղազանչիի համայնքապետը հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրկին առաջանալու լուրը

Img default alt hy

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչև այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարության ու խաղաղապահների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասաց համայնքապետը:

Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չմեկնաբանեց այդ տեղեկությունը: