Լրահոս
Քաղաքական
12:48
23.05.22
306

Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է. Էլիբեգովա

Img default alt hy

Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց ա, գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«Ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում, կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց պայքարելու ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։

Իշխանությունը արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունը իրենց համար արժեք չունի ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք, ձեր անվտանգությունն ա ձեզ համար ավելի կարևոր, թե ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը»։