Լրահոս
Քաղաքական
13:06
06.11.25
1 195

Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել․ Փաշինյանը՝ Հովհաննավանքի միջադեպի մասին

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը Պետական պահպանության ծառայությունից բացատրություն է խնդրել հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագի ընթացքում քաղաքացուն եկեղեցուց դուրս հանելու դեպքի վերաբերյալ: 

Վարչապետը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ որոշումը կայացվել է այդ թվում քաղաքացու անվտանգությունն ապահովելու նկատառումով:

«Նրա պահվածքը մարդկանց շրջանում որոշակի ագրեսիվություն կարող էր առաջացնել, դրա համար այդ որոշումը կայացվել է»,- ասաց Փաշինյանը: 

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում տեղի ունեցած պատարագի ընթացքում, որին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներից մեկը եկեղեցում բղավել էր, թե պատարագն իրական չէ և պատարագը մատուցելու իրավունք Տեր Արամ քահանա Ասատրյանը չունի, քանի որ դրանից առաջ կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից: ՊՊԾ աշխատակիցները քաղաքացուն դուրս էին բերել եկեղեցուց։