Լրահոս
Հայաստան
15:13
03.04.22
714

Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը․ նրան որոնում են

Img default alt hy

Այսօր ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ։