Լրահոս
Աշխարհ
16:25
23.11.22
151

Նոր ռեկորդ․ 30 տարի առաջ սառեցված էմբրիոններից երկվորյակներ են ծնվել

Img default alt hy

ԱՄՆ Թենեսի նահանգում երկվորյակներ են ծնվել՝ սաղմերից, որոնք 30 տարի խորը սառեցման մեջ են եղել։ Սա պատմության մեջ ամենաերկար ժամանակահատվածն է, որի ընթացքում սառեցված սաղմերը «սպասում էին» լույս աշխարհ գալուն, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սաղմերը 1992 թվականի ապրիլի 22-ից պահվել են հեղուկ ազոտի մեջ ՝ – 128C ջերմաստիճանում, և պահպանել են կենսունակությունը։

Դրանից հետո դրանք փոխպատվաստվել են ապագա մորը՝ Ռեյչել Ռիջուեին, որն այս տարվա հոկտեմբերի 31-ին հաջողությամբ երկվորյակներ է լույս աշխարհ բերել:

Երկվորյակների սաղմերը, որոնց մասին խոսվում է, ստեղծվել են 1990-ականների սկզբին արհեստական բեղմնավորման մեթոդով՝ անանուն ամուսնացած զույգի համար:

Մինչև 2007 թվականը սաղմերը պահվում էին ԱՄՆ-ի Արևմտյան ափի լաբորատորիայում, որից հետո զույգը որոշել է դրանք փոխանցել Նոքսվիլում NEDC-ին, որպեսզի մեկ ուրիշը կարողանա օգտվել դրանից։