Լրահոս
Իրավական
16:15
01.05.25
205

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ. ՔԿ

Img default alt hy

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը):

Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակցիները երեկ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: