Լրահոս
Հասարակական
11:34
12.05.22
136

Նոր նախաձեռնություն ՏՏ ոլորտի մասնագետներից

ՏՏ ոլորտի մասնագետները երեկ, ֆրանսիայի հրապարակում, միտինգի ժամանակ հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնությամբ : Նախաձեռնության հեղինակները առաջարկում են հստակ ժամերի, հստակ մշակված գործողությունների միջոցով Facebook հարթակում տարածել ձեր տեսակետը հնարավորինս շատ և հնարավորինս լավ գործիքակազմով։

Այս պահին նախաձեռնության հեղինակները ընտրել են Facebook-ում #Live անելու տարբերակը։ Live-երը պետք է արվեն հստակ ժամերի և նույն հեշթեգերով՝#LiveAra #haymna #StayArmenia։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Live-ը ամենահարմարն է տարածման տեսանկյունից։

Նախաձեռնության հիմնական նպատակը ոչ թե ներկայիս քաղաքական ռեժիմն ընդունող մարդկանց կարծիքի փոփոխությունն է, այլ այն, որ Փաշինյանին ու նրա խաղաղության օրակարգին դեմ, բայց դրա մասին բարձրաձայն չարտահայտվողները տեսնեն, որ իրենք մենակ չեն և այդ տեսակետը սկսում է դոմինանտել։ Նախաձեռնությանը միանալու համար պետք է միանալ https://www.facebook.com/livearaarmenia էջին, կամ Telegram-ի էջին՝ https://t.me/liveara