Լրահոս
Հասարակական
12:56
14.05.22
174

Նման դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին. իրավապաշտպանը` մահվան ելքով վթարի մասին

Img default alt hy

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը անդրադարձել է վարչապետի ավտոշարասյան կողմից մահվան ելքով վրաերթին՝ նշելով, որ սա ամբողջ ավտոշարասյան ցինիզմ էր։

Վրաերթի ենթարկված կնոջ փոխարեն կարող էինք լինել ցանկացածս, մեր հարազատները, այսպիսի դեպքից հետո որևէ երկրում վարչապետը չէր կարող մնալ իր պաշտոնին, ողջ ժողովուրդը փողոց դուրս կգար, եթե ինքը կամովի հրաժարական չտար, բայց մենք հանդուրժեցինք: Ավելին՝ մարդիկ կան, ովքեր պաշտպանում են այդ, ինձ չի հետաքրքրում պրատակոլ և այլն, ցինիկաբար կնոջ է գցում մեքենայի տակ և գնում»: