Լրահոս
Հայաստան
16:19
11.03.21
53

Նիկոլ Փաշինյանի «վախը բռնել են». նա հրամկազմի հետ հանդիպել է զինված թիկնապահների ուղեկցությամբ

Img default alt hy

Մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը ՊՆ շենքում հրամկազմի հետ հանդիպել է իր թիկնապահների ուղեկցությամբ, գրում է pastinfo.am-ը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, թե  Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ։ Պաշտոնապես տարածված տեսանյութից հետեւում է, որ Փաշինյանը հանդիպման ընթացքում ահաբեկված  է եղել՝ զգուշանալով սպայական կազմի հնարավոր գործողություններից։

Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հարյուրավոր զինված թիկնապահների ուղեկցությամբ է գնացել ՊՆ, այլ անգամ շուրջ մեկ տասնյակին հասնող թիկնապահներ ներկա են գտնվել հանդիպմանը՝ պաշտպանելով նրան զինվորականներից։

Նրանցից մի քանիսը խորհրդակցության ժամանակ տեղակայվել են Փաշինյանի  թիկունքում, մի քանիսը սեղանի հակառակ կողմում՝ դեմքով դեպի Փաշինյանը, եւս 2-3 հոգի՝ դռան մոտ։  Խորհրդակցությանը թիկնապահների ներկայությունը երեւում է անգամ պաշտոնապես տարածված տեսանյութում։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ թեեւ Օնիկ Գասպարյանն ընդունել է, որ ինքն այլեւս ԳՇ պետ չէ եւ իր պաշտոնին վերականգնվելու ուղղությամբ քայլեր կանի դատական կարգով, սակայն զինվորականները վերահաստատել են Փաշինյանի հրաժարականի իրենց պահանջը։

Ակնհայտ է՝ զինվորականները Նիկոլ Փաշինյանի «վախը» բռնել են։ Վերջինս ամեն վայրկյան սպասում է անակնկալների։