Լրահոս
Քաղաքական
18:15
09.08.25
370

Նիկոլը ստացավ թղթի կտոր, որը կբերի Հայաստան որպես մեծ ձեռքբերում․ Ռոբերտ Մարգարյան

Img default alt hy

Ամերիկաբնակ փորձագետ Ռոբերտ Մարգարյանը գրել է.

«Կրկնում եմ այն ինչ որ արդեն ասել ու գրել եմ:

նիկոլի հայտարարություններն ու ստորագրությունները լուրջ պարտավորություն են ստեղծելու բոլորիս համար:

Բայց նիկոլի երազած TRIPP-ն իրականություն չի դառնա:

Ստորագրված հռչակագաիրը պետք էր Թրամփին ընդամենը Պուտինի հետ առաջիկա հանդիպմանը սակարկության թեմա ունենալու համար: Թրամփը հրաժարվում է TRIPP-ից դիմացը Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայում պատերազմը: Դա նաև ինչպես նկատեցիք, միաժամանակ ծառայում է նրա նոբելյան մրցանակի առաջադրմանը:

ադրբեջանը ունեցավ մեծ ձեռքբերում:

Վերցվեց պաշտպանական ոլորտում ԱՄՆ-ադրբեջան համագործակցության արգելքը, որն ինչպես ալիևը շեշտեց մեծ նշանակություն ունի ադրբեջանի համար, շատ ավելի մեծ քան միջանցք կոչեցյալը:

նիկոլը ստացավ թղթի կտոր, որը կբերի Հայաստան որպես մեծ ձեռքբերում: Անհավանական չի նաև առաջիկա ամիսներին արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը, քանի խաղաղության հռչակագրի թեման թեժ է ու նախքան այն որ պարզ կդառնա այդ թղթի կտորի անարժեքությունն ու TRIPP-ի ձախողումը:

Հ.Գ. Սպասեք Իրանի ու Ռուսաստանի արձագանքին: Ի դեպ, իրանականն արդեն կա ու շատ կոշտ մակարդակով ու ոճով»: