Լրահոս
Քաղաքական
11:36
24.11.22
108

Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 141․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է․ ««Ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանն ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ, և նաև այս համատեքսում, իհարկե, ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակված տնտեսության ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում։ Այս սադրանքը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան»,- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությունը կրկնել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը։ Սակայն Փաշինյանի այս հայտարարությունը ևս, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Իշխանական թիմի ներկայացուցիչների խոսքերին անդրադարձել էր «Լույս» հիմնադրամը:

«2022թ.-ի տնտեսական ազատության ինդեքսի տվյալ զեկույցը հրապարակել է Fraser Institute-ը, համաձայն որի՝ Հայաստանը, այո՛, գտնվում է 11-րդ հորիզոնականում, սակայն ո՛չ նախարար Վահան Քերոբյանը, ո՛չ ՔՊ-ական պատգամավորները հարկ չհամարեցին իրենց խոսքում նշել, որ, թեև զեկույցը հրապարակվել է 2022թ.-ին, այն ներկայացնում է աշխարհի 165 երկրների տնտեսական ազատության պատկերը 2020թ.-ի դրությամբ»,- նշել էր «Լույս» հիմանդրամը։ Հիմնադրամը նաև շարունակել է. «Փոխարենը նախարար Քերոբյանն ու ՔՊ-ական պատգամավորները նախընտրեցին մանիպուլացնել զեկույցում տեղ գտած արդյունքները՝ նշելով, թե այն տնտեսական բարեփոխումները, որը գործող իշխանությունները իբրև թե իրականացրել են վերջին 4 տարիների ընթացքում և այն օրենքները, որոնք ընդունել են վերջին 4 տարիների ընթացքում ամբողջովին նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը, և դրանք միայն բառեր չեն, այլ կոնկրետ գործողություններ, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են»,- հավելել էր «Լույս»-ը։ Նույն կազմակերպությունը մեկ այլ հիմնադրամի կողմից հրապարակված զեկույց էր ներկայացրել: Համաձայն «Հերիթեյջ» հիմնադրամի կողմից հրապարակված զեկույցի՝ Հայաստանում 2022թ. տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.6 միավորով և կազմել 65.3 միավոր, իսկ համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 26 հորիզոնականով, և նախորդ տարվա 32-րդ հորիզոնականից Հայաստանն այս տարի հայտնվել է 58-րդ հորիզոնականում: Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ և իր թիմի անդամները ևս խաբել են ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։