Լրահոս
Հայաստան
11:56
08.04.22
129

Նիկոլ Փաշինյանն արդարացվեց «Մարտի 1-ի» գործով

Img default alt hy

Վճռաբեկ դատարանը, Համլետ Ասատրյանի նախագահությամբ, ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյնաի վերաբերյալ 2010 թվականին կայացված դատավճիռը բեկանել և նրան «Մարտի 1-ի» գործով արդարացնելու որոշում է կայացրել։

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ) Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2010 թվականի հունվարի 19-ի դատավճիռը եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանվեց։

Նիկոլ Փաշինյան ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ճանաչվեց անմեղ եւ արդարացվեց։

Ըստ Վճռաբեկ դատարանի որոշման՝ քրեական գործի վարույթը կարճվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։