Լրահոս
2025-12-14
-
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:3014.12.25 -
Աշխարհ2 զոհ, 9-ը վիրավոր․ կրակոցներ՝ ԱՄՆ-ի համալսարաններից մեկումԻնչպես հայտնում է CNN-ը, հրաձգության հետևանքով կա 2 զոհ, 9-ը վիրավոր: Նրա դրդապատճառները պարզ չեն։Ավելին10:1514.12.25 -
ՀասարակականԱհազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների և պոկված կառուցատարրերի վերաբերյալԴեկտեմբերի 14-ին, ժամը 02։54-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Երևան քաղաքի վարչական շրջաններում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև պոկված կառուցատարրերի վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվում են տապալված ծառի մասնատման, հեռացման, պոկված թիթեղների ապամոնտաժման աշխատանքներ։ Բոլոր ահազանգերը սահմանված կարգով սպասարկվում են:Ավելին10:0514.12.25 -
ՔաղաքականԽաղաղության համար պետք է ուժեղ ղեկավար․ Նարեկ Կարապետյան«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Կապանում շարժման գրասենյակի բացմանը խոսել է Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին։ «Հայաստանին պետք է մարդ, որը մեր փոքրաթիվ ազգին կմիավորի, որովհետև մեր հակառակորդները ավելի շատ են և ավելի միաբանցած են, քան մենք» , – ասել է Կարապետյանը և շեշտել, որ խաղաղության համար պետք է ուժեղ ղեկավար։Ավելին10:0014.12.25
2025-12-13
-
Քաղաքական«Նոր աշխատատեղեր չեք ստեղծել, հիմա էլ մանկավարժներին ուզում եք գործազո՞ւրկ դարձնել»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Թորոսյանին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած այցի երկրորդ օրը եղել են մարզի Արծվանիկ համայնքում, այցելել են Կապան քաղաք, որտեղ բացվել է շարժման նոր գրասենյակը։ Շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը Սյունիքից տեսաուղերձով արձագանքել է նախարար Արսեն Թորոսյանին․ «Արսեն Թորոսյան, ի՞նչ օպտիմալ կառավարման մասին ես խոսում։ Ու խոսում ես դու, ով կորոնավիրուսի դեմ պայքարը տապալել, ում կառավարման պատճառով Հայաստանը հայտնվել է մահացություններով աշխարհի թոփ երկրների մեջ։ Ովա՞ խոսում դպրոցները միավորելու մասին, ես քեզ ասում եմ գյուղերում դպրոցներ եք փակում, այսքան տարիների ընթացքում նոր աշխատատեղեր չեք ստեղծել, հիմա էլ մանկավարժներին եք ուզում դարձնել գործազուրկ։ Հերիքա քանդեք… 6 ամսից մենք կգանք ու կլուծենք բոլոր խնդիրները ի շահ մեր ժողովրդի»։Ավելին23:5813.12.25 -
ԻրավականՄիհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց ազատ արձակեցինԵրեկ ՆԳՆ-ն ու ՔԿ-ն պնդում էին, որ բացահայտել են ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում իրականացնողների ինքնությունը և ձերբակալել են նրանց։ Նշում էին նույնիսկ, որ նշված անձինք նախապես են պլանավորած եղել Հակոբյանի վրա հարձակումը։Ավելին23:5313.12.25 -
ՀասարակականԱպարանում ուժգին քամին գետնին է տապալել Ամանորի զարդարանքներըԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ուժեղ քամու հետևանքով Ապարան քաղաքում տեղադրված գլխավոր տոնածառը տապալվել է, իսկ ամանորյա ողջ զարդարանքը՝ վնասվել ու շպրտվել։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորությամբ ճշտվում են արդյոք շենք-շինությունների տանիքներ կամ տուժած քաղաքացիներ կա՞ն, թե ոչ։ Քաղաքապետ Կ․ Եղիազարյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ չի եղել այնպիսի խնդիր, որ իրենք չլուծեն ու Ապարան քաղաքի Ամանորը ամենալավն է լինելու։Ավելին23:5013.12.25 -
ՔաղաքականԿապանում բացվել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման նոր գրասենյակը (տեսանյութ)«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները Սյունիք կատարած այցի երկրորդ օրը եղել են մարզի Արծվանիկ համայնքում, այցելել են Կապան քաղաք, որտեղ բացվել է շարժման նոր գրասենյակը։Ավելին23:3013.12.25 -
ՔաղաքականՀերիք է երկիրը վերածեք փորձադաշտի․ Ռուբեն Մխիթարյան«Դպրոցը երեխայի ապագան է, գյուղի ու քաղաքի սիրտը, երկրի հիմքը։Ավելին23:1213.12.25 -
ՀասարակականՍրբապղծություն՝ Նուբարաշենում․ գերեզմանոցից հափշտակել են սև գրանիտե ծաղկամաններըԱյսօր՝ դեկտեմբերի 13-ին, սրբապղծություն է տեղի ունեցել Երևանում։ Մայրը հերթական անգամ այցելել է իր 32-ամյա աղջկա շիրիմին, որը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում և անակնկալի է եկել, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:0013.12.25 -
Արտաքին քաղաքականությունՄեծ փողերի լվացք՝ Ալիևի տանը. թուրքական աղմուկ է բարձրացել Ադրբեջանի օկուպացրած ԱրցախումԱյս շաբաթ թուրք-ադբեջանական աննախադեպ սկանդալ բորբոքվեց: Օկուպացված Արցախում ներդրումներ արած թուրքական Arenol Group շինարարական ընկերության ղեկավարը բողոք-տեսաուղերձ հղեց Էրդողանին ու պատմեց, որ ադրբեջանցիները սպառնալիքներով ու ճնշումներով բռնագանձել են իր գույքը:Ավելին22:4013.12.25 -
ԺամանցՖրանսիայի ներկայացուցիչը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթումՄրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր։Ավելին22:1813.12.25 -
ՔաղաքականՊուտինն Էրդողանի և Փեզեշքիանի հետ է լուրջ հարցեր քննարկում. ՀՀ նախագահին Աշխաբադո՞ւմ էլ չեն ճանաչումԹուրքմենստանում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» ընթացքում Ռուսաստանի նախագահն առանձին հանդիպել է Թուրքիայի և Իրանի ղեկավարների հետ: Եթե Փաշինյանն ու Ալիևն էլ Թուրքմենստան մեկնած լինեին, ըստ թուրքական լրատվամիջոցների, կարող էր նաև 3+3 ֆորմատով բանակցություն կազմակերպվել Աշխաբադում: Ամենահետաքրքիրն այն է, թե ինչու այնտեղ չի եղել Ալիևը:Ավելին22:0013.12.25 -
ՀասարակականՍոցցանցերում կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներՏեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում Կառավարության անունից տարածվում են հետվճարի վերաբերյալ կեղծ և վտանգավոր վիրուսային հղումներ։ Կառավարությունից հայտնում են, որ նշված տեղեկատվությունը որևէ առնչություն ՀՀ Կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության հետ, իսկ հղումները կարող են պարունակել վնասաբեր ծրագրեր և վտանգել անձնական տվյալների անվտանգությունը։ «Խստորեն հորդորում ենք զերծ մնալ այդ հղումների բացումից, ներբեռնումից կամ տարածումից, ինչպես նաև չմուտքագրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։ Կառավարության պաշտոնական հաղորդագրությունները հրապարակվում են բացառապես պաշտոնական կայքում և Կառավարության սոցիալական ցանցերի էջերում»,– ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։Ավելին21:4013.12.25 -
ՔաղաքականՄահվան շարասյունը՝ նոր սկանդալի կենտրոնում. վտանգավոր է դարձել Փաշինյանին տեղափոխելըԾառայողական քննություն է սկսվել այն պարեկների նկատմամբ, որոնք ուրբաթ կարգավորելիս են եղել Արգավանդի խաչմերուկը Նիկոլ Փաշինյանի ավտաշարասյան անցման պահին: Չթույլատրված մասով փողոցը հատած քաղաքացիները հազիվ են խուսափել վրաերթից: Ոստիկանության մեքենան կտրուկ արգելակել է: Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք մայթերին և խաչմերուկում կանգնած պարեկները որևէ գործողություն արել են՝ չթույլատրված մասով փողոցը անցած քաղաքացիներին կանգնեցնելու համար:Ավելին21:2013.12.25 -
ՄիջազգայինԿամբոջան փակել է Թաիլանդի հետ սահմանի բոլոր անցակետերըԹաիլանդական «Կհաոսոթ» թերթը դեկտեմբերի 13-ին տեղեկացրել է, որ երկրի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածել են կամբոջական կողմում գտնվող թիրախներին՝ ոչնչացնելով կամուրջը և սահմանի երկայնքով գտնվող այլ կառույցներ։Ավելին21:0013.12.25 -
ՀասարակականԱրագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցըՀայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է դեկտեմբերի 14-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Չքնաղի Սուրբ Ստեփանոս Քուչակի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Թալինի Սուրբ Աստվածածին Արագածի Սուրբ Աստվածածին Բյուրականի Սուրբ Հովհաննես Լուսագյուղի Սուրբ Աստվածածին ԺԱՄԸ 10:30 Կարբիի Սուրբ Աստվածածին Արուճի Սուրբ Աստվածածին Սաղմոսավանք վանական համալիր Աշտարակի Սուրբ Մարիանե Աշտարակի Սուրբ Սարգիս Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց Մուղնու Սուրբ Գևորգ Ոսկեվազի Սուրբ Հովհաննես Կոշի Վանքաձորի Սուրբ Ստեփանոս ԺԱՄԸ 11:00 Տեղերի Սուրբ Աստվածածին վանք «Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթք վերառաքելու առ բարձրյալն Աստված՝ անազատության մեջ հանիրավի գտնվող մեր Սրբազան Հայրերի և ամենքի համար»,- նշում են թեմից:Ավելին20:4513.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ատոմակայանը փակելու թուրքական պլանը՝ եվրափաթեթով. կանաչ լույս են տալիս ԹուրքիայինՀայլուր 20։30 Ատոմակայանը փակելու թուրքական պլանը՝ եվրափաթեթով. կանաչ լույս են տալիս ԹուրքիայինԱվելին20:3013.12.25 -
Զինված ուժերՊաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտիԴեկտեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Այցի ընթացքում ծանոթացել են ԶՈՒ պահպանության թիկունքային տեղամասերում ընթացող ինժեներական և ամրաշինական լայնածավալ աշխատանքներին։Ավելին20:1513.12.25 -
ԱշխարհՌուսաստանի Պենզայի մարզում երկաթուղային պատահարի հետևանքով գծերից դուրս է եկել վառելիքով լեցուն 14 ցիստեռնԿույբիշևի երկաթուղու գրասենյակից լրատվամիջոցին հայտնել են, որ Պենզայի մարզի Չայիս կայարանում մանևրային աշխատանքների ժամանակ լոկոմոտիվը բախվել է բեռնատար գնացքի, որի հետևանքով վագոնները դուրս են եկել գծերից։Ավելին20:0013.12.25