Լրահոս

2025-12-13
  • Հասարակական
    Նոր Մոնթեն. 2-ամյա դյուցազնի առաջին հաղթանակները
    2-ամյա դյուցազուն Մոնթեն 6 ամսականում կարողացել է 22 վայրկյան կախված մնալ պտտաձողից ու դյուցազնագրքում է գրանցվել, իսկ հիմա ավելի զարմանահրաշ բաներ է անում:
    13:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկել են Սամվել Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի Ասլանյան
    Նիկոլ Փաշինյանը, հանուն իր աթոռի, դարձել է Հայաստանի պատմության բոլոր ժամանակներում իրավունքի «լավագույն» կացնահարը»։
    13:05
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղրիմում Ուկրաինայի շրջաններին առաջարկել են ինքնորոշման հանրաքվեներ անցկացնել
    Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ, Ուկրաինայի շրջաններին առաջարկել է ինքնորոշման հանրաքվեներ անցկացնել, ինչպես ժամանակին դա արել են ղրիմցիները: Ավելի վաղ «Հանրային» հեռուստաալիքը հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկին թույլ է տվել «համաուկրաինական հանրաքվե» անցկացնել տարածքային հարցերի շուրջ։ «Եթե Ուկրաինային հանրաքվե է պետք, ապա դա ինքնորոշման հանրաքվե է յուրաքանչյուր տարածաշրջանում, որպեսզի բնակիչներն ինքնուրույն ընտրեն իրենց ապագան, ինչպես ժամանակին դա արեցին ղրիմցիները», - ասել Է Կոնստանտինովը: Ընդ որում, ըստ նրա, նման հանրաքվեները պետք է անցկացվեն Ուկրաինայի դենացիֆիկացիայի գործընթացից հետո՝ ուկրաինացի ժողովրդին ազատելով Կիևի ռեժիմի կողմից մանիպուլյացիայի և հասարակական գիտակցության լիակատար վերահսկողության նպատակով ներդրված նացիստական ​​գաղափարախոսությունից և քարոզչությունից։ «Զելենսկին ամեն կերպ ժամանակ է ձգում՝ հավատալով, որ ժամանակը իր օգտին է խաղում. ի՞նչ կլինի, եթե Ամերիկայում ինչ-որ բան փոխվի։ Ուկրաինայի ժողովուրդը, ինչպես ինքը՝ երկիրը, նրան պետք չեն։ Իսկ հիմա նա հանկարծ հիշեց ժողովրդին։ Եթե նա մտածեր ժողովրդի մասին, ապա կհամաձայնվեր դեռ Ստամբուլում Ռուսաստանի առաջարկած պայմաններին, այլ ոչ թե ռազմական հակամարտության շարունակմանը», - ասել Է Կոնստանտինովը։ Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014 թվականի մարտին՝ Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո անցկացված հանրաքվեի արդյունքում։ Ղրիմում անցկացված հանրաքվեում ընտրողների 96,77% - ը և Սևաստոպոլում 95,6% - ը կողմ են արտահայտվել Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն: Ուկրաինան նախկինի պես Ղրիմը համարում է իր ժամանակավոր օկուպացված տարածքը, Արևմուտքի շատ երկրներ աջակցում են Կիևին այդ հարցում: Իր հերթին, Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ ժողովրդավարական ճանապարհով վերամիավորվելու օգտին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը լիովին համապատասխան: Ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ղրիմի հարցը փակված է վերջնականապես։
    13:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրկին բախումներ են տեղի ունեցել Թաիլանդի և Կամբոջայի սահմանին
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին հեռախոսազրույց էր անցկացրել Թաիլանդի և Կամբոջայի կառավարությունների ղեկավարներ Անութհին Չանվիրակունի և Հուն Մանեթի հետ՝ այն որակելով դրական։
    12:45
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծառայողական քննություն է սկսվել Փաշինյանի ավտաշարասյունը կարգավորած պարեկների նկատմամբ
    Ըստ կարգի, պարեկները պետք է ապահովեն ավտանգ երթևեկությունը շարասյան անցման պահին: 
    12:40
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Զոհ՝ բանակում. նախնական տվյալներ է հայտնում Քննչական կոմիտեն
    Հայլուր 12։30 Զոհ՝ բանակում. նախնական տվյալներ է հայտնում Քննչական կոմիտեն
    12:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան դեպքի վերաբերյալ
    Հիշեցնենք` երեկ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով: 
    12:20
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.87 դրամ:
    12:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը զրուցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ
    Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի միջոցառումների շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող երկրների ղեկավարների հետ։ Հանրապետության նախագահը զրույցներ է ունեցել Իրանի Նախագահ Մասուդ Փեզեշկիանի, Իրաքի նախագահ Աբդ ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդի, Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզոևի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և այլ գործընկերների հետ։ Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների, խաղաղության հաստատման ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ուղիների ու հնարավորությունների լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրման կարևորության վերաբերյալ։ Ընդգծվել է գլոբալ հիմնախնդիրներում համընդհանուր լուծումներ գտնելու գործում այսօրինակ միջոցառումների և հարթակների ընձեռած լավագույն հնարավորություններից օգտվելու կարևորությունը։
    12:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նոր տրանսպորտային երթուղիների ինտենսիվ զարգացումը կարող է նվազեցնել Վրաստանի մենաշնորհը ՀՀ արտաքին շուկաներ մուտք գործելու հարցում․ Արմեն Գևորգյան
    Հայաստանի հյուսիսային տրանսպորտային ուղիների արդիականացման միտումը կանխատեսելի էր, և նախապատրաստական ​​աշխատանքները պետք է սկսվեին ավելի վաղ։ Ներկայիս պայմաններում Իջևան-Ղազախ երթուղին կարծես Հայաստանի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի միջոցով բեռնափոխադրումների ամենաարդյունավետ տարբերակն է։ Դրա առավելությունը ոչ միայն լոգիստիկ արդյունավետությունն է, այլև այն փաստը, որ այս երթուղին ներառված չէ թյուրքական պետությունների կողմից տարածաշրջանային ընդլայնման քաղաքական տրամաբանության մեջ։
    11:45
    13.12.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.12.2025
    Մամուլի տեսություն 13.12.2025
    11:37
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար՝ Երևանում. 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը
    Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Արսեն Հ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն 10-րդ փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենապատին ու բետոնե էլեկտրասյանը։
    11:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
    Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
    11:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ»
    Ըստ ամենայնի, խնդիր է դրված արցախցիներին՝ որպես միավոր, ոչնչացնել։ Բայց քննչական գործողությունների ժամանակ ամենաաբսուրդը եղել է այն, որ քննիչները մոռացել են, որ նախորդ խուզարկությունների ժամանակ հենց իրենք են տարել ներկայացուցչությունում գտնվող սեյֆի բանալիները, ու փորձել են կոտրել սեյֆը։
    10:45
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»
    Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։
    10:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»
    Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:
    10:18
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրականությունից չես փախչի. «Փաստ»
    Ավելին, հիշյալ 61,3 %-ը կազմող հայրենակիցները նաև նշել են, թե ում են համարում քաղաքական բանտարկյալ: Մասնավորապես, 64 %-ը նշել է գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, 36,2 %–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33,5 %–ը նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4 %-ը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և այլն: Նկատենք, որ հարցումն անցկացնելու ժամանակ դեռ հանիրավի կալանավորված չէր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, այլապես նա էլ, անկասկած, կնշվեր քաղբանտարկյալների աճող շարքում:
    10:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Որքան հարկ է վճարել Հայ Առաքելական Եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»
    Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։
    10:06
    13.12.25
    Ավելին