Լրահոս

2025-12-13
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել «մահվան շարասյունը».ծառայողայան քննություն է սկսվել
    Հայլուր 18։30 Նոր սկանդալի կենտրոնում է հայտնվել «մահվան շարասյունը».ծառայողայան քննություն է սկսվել
    18:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին շшնտաժի է ենթարկում իր արևմտյան օգնականներին․ Մարիա Զախարովա
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին շանտաժի է ենթարկում իր հետ կոռուպցիայի մեջ կապված արևմտյան քաղաքական գործիչներին՝ իր «ընտրությունն» ապահովելու համար։ «Զելենսկին արդեն սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան օգնականներին՝ պնդելով, որ նրանք պետք է ապահովեն իրեն որոշակի ընտրությունների անվտանգություն, բայց իրականում նրանք պարզապես պետք է ապահովեն իր սեփական ընտրությունները: Այլ կերպ ասած՝ սա հասկանալ հնարավոր չէ: Նա պարզապես անկեղծորեն ասում է նրանց. «Դուք պետք է ընտրեք ինձ», և վերջ», - ասել է դիվանագետը ՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Զելենսկու նախագահական լիազորությունները պաշտոնապես ավարտվել են 2024 թվականի մայիսի 20-ին, սակայն նա ամեն ինչ անում է իշխանության ղեկին մնալու համար։ Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եկել է հարմար պահը Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար: Ինչպես նշել է Սպիտակ տան տերը, Կիևում հակամարտությունն օգտագործում են դա չանելու համար։ Նույն օրը Զելենսկին ասաց, որ պատրաստ է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, բայց, նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ և անվտանգության ապահովում, որպեսզի զինծառայողները նույնպես կարողանան քվեարկել: Նա պատգամավորներին խնդրել է պատրաստել «օրենսդրական փոփոխություններ», իսկ ԱՄՆ-ին և Եվրոպային՝ ապահովել քվեարկության անցկացման անվտանգությունը:
    18:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետության պահպանումը, արժանապատվությունն ու ապագան այժմ կախված են վճռական ազգային զարթոնքից. Օսկանյան
    Հայաստանը անգամ չի էլ ձեւացնում թե ժողովրդավարական երկիր է՝ ժողովրդավարության պատրանքն էլ է այլեւս վերացել։ Երկիրը գրեթե դարձել է բռնապետություն՝ ոստիկանապետական ռեժիմ։ Ազգային ժողովը մնացել է գործադիր իշխանության կնիքը։ Դատական համակարգը, որը վաղուց էր զիջել իր անկախությունը, այժմ դարձել է քաղաքական հետապնդման գործիք։ Ապօրինաբար կալանավորված են հայ ժողովրդի ամենամեծ բարերարներից ու գործարարներից մեկը, ավելի քան քառասուն հոգևորական, ընդդիմադիր գործիչ, լրագրող, ակտիվիստ և սովորական քաղաքացի՝ ընդամենը իրենց քաղաքական հայացքների համար։ Ազատ մամուլի ճնշումը դարձել է համակարգված. Փաշինյանի կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողները պարբերաբար ենթարկվում են հետապնդումների, ապօրինի ձերբակալությունների կամ լռեցվում են անօրինական միջոցներով։ Ռեժիմի ուղերձը հստակ է՝ քաղաքական ընդդիմախոսությունը դավաճանություն է, իսկ հավատարմությունը Փաշինյանին՝ հավատարմություն պետությանը։
    18:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վիճաբանություն և ծեծկռտուք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. կան ձերբակալվածներ
    Դեկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան–Մոսկվա 1869 չվերթի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 24-ամյա Էդգար Ա․-ի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 32-ամյա Վահագն Թ․-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Ոստիկանության «Զվարթնոց» բաժնի ծառայողները ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահի ստերիլ գոտուց Էդգար Ա․-ին և Վահագն Թ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության «Զվարթնոց» բաժին։
    17:45
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը
    Նշված ծառայության տեղեկացմամբ՝ արգելքը շարունակում է վերաբերել համաշխարհային ժամանակով 17:00-ից–05:00 (Երևանի ժամանակով 21:00-ից մինչև 09:00) Լատվիայի սահմանների երկայնքով մինչև 6 կմ բարձրությունների վրա թռիչքների իրականացմանը։ Բացառություն են կազմում ռազմական գերատեսչության արտոնած թռիչքները։ Սահմանափակումների երկարաձգման մասին տեղեկատվությունը տրամադրվել է երկրի օդային տարածքից օգտվող բոլոր կազմակերպություններին։
    17:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպե՞ս է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում․ պարզաբանում
    Ինձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։ Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապօգնության մեքենա շրջում։
    17:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. մեդիափորձագետն ահազանգում է
    «Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է»,- նշել է նա։
    17:00
    13.12.25
    Ավելին
  • Քաղաքական
    Վտանգված է հայկական ատոմակայանի ճակատագիրը. Եվրոպան թուրքական լույս է վառում Հայաստանում
    Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու հնչեղ անվան տակ Փաշինյանը փորձում է Հայաստանը թուրքակա՞ն կախվածության տակ դնել: Էներգետիկ փորձագետները հենց այս վտանգն են տեսնում եվրամիության հովանու տակ տեղի ունեցող զարգացումների համատեքստում: ԵՄ ընլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ է պետք աշխատել, ինչը, ըստ էներգետիկ փորձագետի, նշանակում է ուժեղացնել կախվածությունը թուրքական էներգիայից՝ հակակշռելու ռուսական գազով աշխատող ատոմակայանին:
    16:47
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը: Էրդողանն Ուրբաթ Աշխաբադում բանակցություններ է վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: «Պուտինի հետ հանդիպումից հետո, Աստված տա, Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ պլանը ,հնարավորության դեպքում, կքննարկենք նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։  Աշխարհը հեռու չէ, մենք այն տեսնում ենք», - Աշխաբադից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը։  ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով ՝ Պուտինի հետ քննարկել է կարգավորման ջանքերը, Անկարան դրական է գնահատում Թրամփի նախաձեռնությունները: Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել Է Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման կարևորության մասին, որը «չի կարելի օգտագործել հաշիվները մաքրելու համար»: Էրդողանի խոսքով՝ նման իրավիճակն օգուտ չի տա ոչ ՌԴ-ին, ոչ Ուկրաինային։  Աշխաբադում բանակցությունների ժամանակ Էրդողանը իր ռուս գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ ցանկացած ձևաչափով։ Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։  Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է մնում  Անկորիջի քննարկումներին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսային՝ Affinity Partners ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։   Ինչպես հայտնել Է Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել դրանք առանձին քննարկել: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցությունները շատ բովանդակալից է անվանել՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն:  Ընդ որում, Ուշակովը նշել է, որ ռուսական բանակի հաջողությունները ռազմի դաշտում դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել։ Կիևի կողմից որոշումներ կայացնելու ազատության համար տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈՒ հարձակողական գործողությունների ընթացքում, և դա հենց Կիևի վարչակարգի պարտադրանքն է հարցի խաղաղ լուծմանը, իսկ շարունակությունը Կիևի համար անիմաստ է և վտանգավոր:
    16:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Վայոց Ձորը ՀՀ ամենաաղքատ մարզերից մեկն է. Աշոտ Ֆարսյան
    Մեկդ ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական էֆեկտների վրա կանիբալիզացիա անողներին բացատրեք, որ իրենց փոխարեն, ով էլ լիներ 2022 թվականից հետո նույն արդյունքները կգրանցեր։ Թող բացեն Վրաստանի հետ համեմատեն, կհամոզվեն։
    16:10
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բարձր աշխատավարձերը հրապարակվում են, ցածրերը՝ ոչ․ ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet
    «Շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300-400,000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող՝ 400-500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600-700,000 դրամ վարձատրություն և 31 շարքային զինծառայող՝ 700,000 դրամ և ավելի վարձատրություն»,- հայտարարեց Փաշինյանը:
    15:50
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մկրտիչ Սրբազանի կալանքը երկարաձգվեց
    Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։
    15:38
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Mitsubishi»-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
    Դեկտեմբերի 13-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:
    15:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր
    Նշվում է, որ նավը գործել է առանց վավեր ծովային ճանապարհորդական փաստաթղթերի կամ վառելիքի փոխադրման համար նախատեսված փաստաթղթի։ Իշխանությունները հավելել են, որ նավի վրա գտնվող բոլոր նավիգացիոն և օժանդակ համակարգերը դիտավորյալ անջատված են եղել։
    15:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
    15:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վաղը Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև 01:00-ն
    Այս մասին ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հայտարարության մեջ։
    14:45
    13.12.25
    Ավելին
  • Իրավական
    Ճաղերը չեն ճնշում կնոջը. Լիդյա Մանթաշյանի անմոռանալի նախաճաշն ու աննահանջ հավատը
    Սրբազան պայքար անունով շարժման աջակիցներից Լիդյա Մանթաշյանը 15 օր է՝ ազատության մեջ է: Հնգամսյա կալանքի ամեն օրը դաջված է նրա հիշողության մեջ:
    14:30
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան․ 24News
    «Հաղորդումն այմ մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել  էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:
    14:15
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ե՞րբ Միքայել Սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն
    Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու նպատակով։
    14:00
    13.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախից տեղահանվածները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետ
    Հնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։
    13:46
    13.12.25
    Ավելին