Լրահոս
2025-12-14
-
Հասարակական«Բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն»․ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումըԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը: Այս մասին Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել։Ավելին19:2014.12.25 -
Քաղաքական«Միայն Սյունիքում մոտավոր 45 դպրոց է փակվում»․ Նարեկ Կարապետյանը հակադարձել է Արսեն Թորոսյանին«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադրաձել է ՔՊ-ական պաշտոնյաների դիտարկումներին, որոնք արձագանքել են «Մեր ձևով» շարժման առաջարկներին։ Առաջինը Կարապետյանն արձագանքել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։ Կարապետյանն ուսումնասիրել է ՔՊ-ականի կենսագրությունը, որն աշխատել է խանութերում որպես մարքեթինգի մասնագետ։ «Ամենայն հարգանքով, բայց չեմ կարծում, որ նրա փորձառությունը կարող էր այնպիսին լինել, ինչպիսին է հայկական ամենամեծ ընկերության՝ ամենամեծ ներդրողի ներկայացուցչի փորձառությունը»,- ընդգծել է Կարապետյանը։ Հաջորդը Կարապետյանն անդրադարձել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին, ով ասել էր, թե իրենք դպրոց չեն փակում։ «Միայն Սյունիքում մոտավոր 45 դպրոց է փակվում»,- հակադարձել է Կարապետյանը։ Անդրադառնալով Սյունիքի մարզպետին՝ Նարեկ Կարապետյանն ասել է, որ Ղուկասյանն այն մարզպետն է, ում կառավարման ժամանակ 45 դպրոց է փակվել։ «Ինչ վերաբերվում է Սյունիքի տեղն իմանալուն՝ ես փոքր տարիքում ավելի լավ գիտեի Սյունիքի տեղը, քան դուք՝ մինչև ձեր նշանակվելը»,- նշել է Նարեկ Կարապետյանը։Ավելին18:4514.12.25 -
ՀասարակականՆարեկ Զեյնալյանը նոր մանրամասներ է հայտնել՝ ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել ՀայաստանումԱվելի վաղ նա հայտնել էր, թե իր համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։Ավելին18:0014.12.25 -
ՀասարակականԴուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներինՓառք Աստծո, այս օրերին դուք հոգևոր սխրանք գործեցիք` չենթարկվելով եպիսկոպոսի պառակտիչ հակականոնական հրահանգներին` զեղչելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը: Անգամ հրաժարվեցիք սպասավորել նրա կատարմամբ պառակտիչ հակականոնական պատարագանման արարողությանը:Ավելին17:3014.12.25 -
ՄիջազգայինՈստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողինԲրաունի համալսարանի նախագահ Քրիստինա Պաքսոնը լրագրողներին ասել է, որ զոհվածները ուսանողներ են։ Համալսարանի բժշկական կենտրոնը հայտնել է, որ ինը վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում։Ավելին17:0314.12.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկի պատշգամբումԱյսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 34/1 շենքի մոտակայքի շենքերից մեկի 4-րդ կամ 5-րդ հարկում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին16:3514.12.25 -
ՔաղաքականԲացառում ենք վարչախմբի հետ ցանկացած համագործակցություն. Իշխան ՍաղաթելյանԱռաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:Ավելին16:1014.12.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 14-ի ցերեկը Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի, Արարատյան դաշտի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին15:5014.12.25 -
ՔաղաքականՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-ՊետրոսյանըՓակ գաղտնի քվեարկությամբ ընտրվել է նաև 29 հոգուց կազմված վարչություն:Ավելին15:2014.12.25 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Արթուր ԽաչատրյանՓաշինյանը համոզված է, որ ինքը պետությունն է և յուրաքանչյուր ոք կամ կառույց ով իր հետ համաձայն չէ, ժողովրդի թշնամի և պետք է պատժվի: Սա արդեն ոչ թե պրոլետարիատի դիկտատուրա է, սա մեկ անհատի անսահմանափակ բռնակալություն է»:Ավելին14:5514.12.25 -
ԱշխարհՀրաձգություն՝ Սիդնեյում․ զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներԴեպքը տեղի է ունեցել Խանուկայի տոնակատարության ժամանակ։ Ինչպես հայտնում է News.com.au-ն, զոհվել է 10 մարդ, այդ թվում` երեխաներ ու ոստիկանության աշխատակից։Ավելին14:3014.12.25 -
ՀասարակականԷս ինչքան տերև է վառում այս ավտոբուսը. Գարիկ Պապոյան (տեսանյութ)Նոյեմբերի 24-ի գործակարգավարական նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում օդի աղտոտվածության խնդրին՝ առանձնացնելով բակերում տերևների և աղբի այրման վնասակար ազդեցությունը։Ավելին14:0014.12.25 -
Հասարակական18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Ազիզյան«Հարգելի քաղաքացիներ, վստահ ենք՝ շատերդ լսած կլինեք տարածված ժողովրդական խոսքը․ «Այս քամին ձյան տեղ է անում»։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ այդքան էլ այդպես չէ և առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ։Ավելին13:3814.12.25 -
ՀասարակականՏոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանԱյս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։Ավելին13:1014.12.25 -
ՀասարակականԿարոտել ենք հարսանիքը. սուսուփուս հարսնությունն անցել է, սկսվել են աղմկոտ ամուսնալուծություններըՎիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա առաջին կիսամյակում 5 հազար 199 ամուսնություն է գրանցվել մեր երկրում: Այս թիվը 1125-ով փոքր է անցած տարվա նույն շրջանի տվյալից: Փոխարենը ամուսնալուծություններն են ավելացել: Ադա՞թը, ժամանակաշրջա՞նը, թե՞ պայմաններն են այս անուրախ թվերի հետևում: Վարդենիկցիների հետ զրույցում փորձել է հասկանալ Աննա Գյուլնազարյանը:Ավելին13:0014.12.25 -
ՀասարակականԱյգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. զեղչել Կաթողիկոսի անունըԱյս անգամ ևս, Փաշինյանի մասնակցությամբ Պատարագի ժամանակ, զեղչվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը։Ավելին12:5014.12.25 -
ՀասարակականԽորհուրդներ ուժեղ քամու դեպքումՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները:Ավելին12:4014.12.25 -
ՀասարակականԵրևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է այրվելԵրեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցում՝ թիվ 36/5 հասեցի դիմաց, ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին12:1714.12.25 -
ՔաղաքականՈրքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. «Sputnik Արմենիա»Այսպես` 2024 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը վարչապետի աշխատակազմը Փաշինյանի արտասահմանյան այցերի համար ծախսել է 3 294 375 դրամ։ Դրանից օրապահիկի համար ծախսվել է 958 735, ավիատոմսերի գնման համար՝ 2 335 640 դրամ։Ավելին11:4214.12.25 -
ՀասարակականՔաղաքական դերակատարները հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով․ Խաժակ ՍրբազանՔաղաքական դերակատարները երբեմն փորձում են օգտագործել Եկեղեցու խորհրդանիշներն ու լեզուն իրենց օրակարգերն առաջ մղելու համար, կամ հակառակը՝ հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով։ Սա վնասում է թե՛ Եկեղեցու հոգևոր հեղինակությանը, թե՛ ժողովրդավարական բանավեճի որակին։Ավելին11:1514.12.25