Լրահոս

2022-01-26
  • Img default alt hy
    Հասարակական
    Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»
    ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ առաջիկա չվերթի ուղևորներին 36 ամսով (3 տարով) ազատել է 10.000 դրամ «օդի տուրքից»: Համապատասխան հրամանը ստորագրել է ՔԱԿ նախագահի պաշտոնակատար Միհրան Խաչատրյանը, քանի որ կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը գտնվում է դեկրետում, գրում է hetq.am-ը։ ՔԱԿ-ի կայքում նշվում է, որ կոմիտեն հունվարի 10-ին թույլատրել է թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությանը իրականացնել Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքներ, որոնք լինելու են ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային): Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում կատարվելու է 2 չվերթ (ըստ «Pegasus»-ի չվացուցակի՝ փետրվարի 2-ին և 5-ին), իսկ փետրվարի 7-ից մինչև մարտի 27-ը՝ շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին): Իր հերթին հայկական կողմից «FlyOne Armenia» ընկերությունը հայտարարել է, որ փետրվարի 2-ից սկսելու է շաբաթական 2 անգամ (երկուշաբթի և ուրբաթ օրերին) ոչ կանոնավոր թռիչքներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Ապրիլից, երբ արդեն մեկնարկած կլինի ամառային աերոնավիգացիոն սեզոնը, հայկական օպերատորը շաբաթական 3 չվերթ կկատարի (երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին): Ավիափոխադրողը ՀՀ ՔԱԿ-ից համապատասխան թույլտվությունն ստացել է դեկտեմբերին, իսկ թուրքական ավիացիոն իշխանություններից՝ հունվարին:
    15:15
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատարանը քննարկում է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման հարցը
    ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ հունվարի 26-ին, մեկնարկել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատավարությունը: Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը տեղակացրել էր, որ այս դատական նիստի ընթացքում քննարկվելու է Աշոտ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը հիմնավոր չլինելու վերաբերյալ միջնորդությունը։ Նիստին զուգընթաց դատարանի բակում հավաքվել են «Սիսական» ջոկատի անդամները, ովքեր պահանջում են ազատ արաձակել իրենց հրամանատարին։ Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նա մեղադրվում էր նաև բարձրաստիճան պաշտոնիայի սպանության փորձի նախապատրաստման մեջ, սակայն այդ մասով գործը կարճվել է։ Հիշեցնենք՝ գործով անցնում էին նաև ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ Վահրամ Բաղդասարյանը։
    15:08
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր առավոտյան ժամը 9-ի տվյալներով Լարսի ճնապարհը փակ էր միայն բեռնատարների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:03
    26.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տղամարդը սպանել է կնոջը, ապա մասնատել մարմինը
    Հունվարի 26-ին, ժամը 10-ի սահմաններում, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1 հասցեում սպանություն է եղել: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը տան լոգարանում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1952 թ. ծնված Ալվարդ Ք.-ի անդամահատված դիակը, իսկ տան բակում՝ ոտքերը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի լույս 26-ի գիշերը 76-ամյա ամուսինը սուր-կտրող գործիքներով սպանել էր կնոջը, ապա մասնատել մարմինը : 76-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Տարոնի բաժին և ձերբակալվել: Կատարվում է նախաքննություն:
    15:00
    26.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Քննչական կոմիտեն՝ «Ժիրո Շահումյանսկիի» և «Կիլիկիացի Հարութիկի» մասնակցությամբ դեպքի մասին
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը: Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձը նշված հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը: Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձը, ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով: Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
    14:03
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանն ու Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ
    Հայաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին միմյանց հղել են շնորհավորական նամակներ: Վարչապետ Փաշինյանի նամակում, մասնավորապես, նշվում է. «Անցած երեք տասնյակ տարիների ընթացքում Երևանի և Կիևի համատեղ ջանքերով ձևավորվել է իրավապայմանագրային հենք, ստեղծվել են միջխորհրդարանական փոխգործակցության համապատասխան մեխանիզմներ, շարունակվել են մշակութային և հումանիտար բնագավառներում համագործակցության առաջմղմանը միտված ջանքերը»: Փաշինյանը հույս է հայտնել, որ հայ-ուկրաինական հարաբերությունները 2022թ. համատեղ գործնական քայլերի շնորհիվ կշարունակեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների դարավոր բարեկամության: Իր հերթին նախագահ Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան և Հայաստանը ունեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերություն հաստատելու բավարար ներուժ։
    14:00
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հենրիխ Մխիթարյանը կհեռանա «Ռոմայից»
    Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ, հայտնում է «Roma Press»-ը՝ «La Repubblica»-ին հղում անելով։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ պայմանագիրը չերկարաձգելու որոշման պատճառներից մեկն է։ Կիսապաշտպանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականից։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։ Աշնանը, ըստ միջազգային ԶԼՄ-ների, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին «Միլանը», «Սևիլյան», «Զենիթը», «Սպարտակը» և «Կրասնոդարը», հայտնում է Armsport.am-ը:
    13:47
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շուշանիկ Ներսիսյանը ժամանակին հրավիրվել է ԱԱԾ, ապա այդ գործն ուղարկվել է ՀՔԾ․ Վանեցյան
    Մենք այսօր հրապարակել ենք Բորիս Ավագյանի նամակը ռուսական քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա սենսացիոն բացահայտումներ է անում մասնավորապես ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի դեմ առկա մեղադրանքների մասին և նամակում շեշտել է, որ այդ գործի քննությունը տարել է ԱԱԾ-ն՝ դեռ Արթուր Վանեցյանի ղեկավարությամբ։ Քանի որ մերձիշխանական լրատվամիջոցները գլխապատառ սկսեցին հերքել նամակը և կասկածի տակ դնել Ավագյանի խոսքերը, փորձեցինք ԱԱԾ նախկին տնօրենից ճշտել, թե արդյո՞ք եղել է նման քրեական գործ և ի՞նչ ընթացք է ունեցել:  -Պարոն Վանեցյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Բորիս Ավագյանի նամակը, արդյո՞ք եղել է նման քրեական գործ, Շուշանիկ Ներսիսյանը ի՞նչ կարգավիճակով է անցել այդ գործով։ -Բորիս Ավագյանին չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կարող եմ ասել հետևյալը, որ վերջինս իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ անցել է փողերի լվացման և հարկերից չարամտորեն խուսափելու գործով, եթե հիշողությունս չի դավաճանում՝ նա անգամ որոշ ժամանակ այդ քրեական գործի շրջանակներում եղել է անազատության մեջ: Ինչ վերաբերում է Շուշանիկ Ներսիսյանին, իմ պաշտոնավարման ընթացքում ազգային անվտանգության մարմինների կողմից հարուցված մեկ այլ քրեական գործով Շ.Ներսիսյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ նշված քրեական գործի շրջանակներում տարաբնույթ քննչական գործողությունների մասնակցելու համար, որից հետո գործը ուղարկվել է ՀՔԾ: Այլ մանրամասներ չեմ կարող մտաբերել և խորհուրդ կտամ վերը նշված գործերի վերաբերյալ տեղեկություններ հայցել ՀՀ իրավապահ մարմիններից: -Մի հարց էլ․ Իսկ Դուք երբեւէ Բորիս Ավագյանին հանդիպե՞լ եք, ճանաչո՞ւմ եք։ -Ոչ, երբեւէ չեմ հանդիպել, չեմ ճանաչում։
    13:39
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնից
    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝ 1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։ 2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։ Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները: Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:
    13:36
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում է ստորագրելիր օգնական Նաիրի Սարգսյանի ազատման մասին: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նաիրի Սարգսյանին ազատել վարչապետի օգնականի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Սարգսյանը այս պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի հունիսի 1-ի որոշմամբ։
    13:33
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անտակտ խուլիգանը ծնողդ ա, թքեմ վրեդ․ վեճ՝ ՔՊ-ական պատգամավորի և ՀՌՀ թեկնածուի միջև
    ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ելույթ էր ունենում թեկնածու Ռուբիկ Հակոբյանի իր ելույթում անդրադարձավ պատգամավոր Նարեկ Բաբայանին ու հայտարարեց, թե նա ԱԺ է խցկվել որպես իր կնոջ, Լենա Նազարյանի օժիտ։ Այս ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը խորհուրդ տվեց դադարեցնել ելույթը, այնուհետ նիստի բնականոն գործընթացը ապահովելու պատճառաբանությամբ դադարեցրեց Հակոբյանի ելույթը։ «Ես հանում եմ իմ թեկնածությունը, սպասի։ Դու էդ տոնով մի խոսի ինձ հետ։ Ձենդ կտրի, վեր ընգի տեղդ։ Ես եմ գրել էս կանոնակարգը, իրավունք չունեք ընդհատել ինձ»,-արձագանքեց Հակոբյանը ու ավելացրեց, որ իր կյանքի նպատակը Գաբրիելյանի նման անտակ խուլիգաններին դաստիարակելն է, ինչին վերջինս արձագանքեց․ «Անտակտ խուլիգանը ծնողդ ա, որ քեզ էսքան տարի մեծացրել ա․․․թքեմ վրեդ»։ Այնուհետև Գաբրիելյանը և Հակոբյանը միմյանց նկատմամբ հայհոյանքներ հնչեցրին։
    13:18
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն
    «ՀայՓոստի» տնօրենը բարեփոխման որոշ ծրագրեր է քննարկել Համաշխարհային փոստային միության ղեկավարության հետ։ Հնարավոր է` հայ փոստատարներն առաջիկայում մոտոցիկլետներով շրջեն։ Նման հնարավորություն կարող է ստեղծվել «ՀայՓոստի» ու Համաշխարհային փոստային միության համագործակցության արդյունքում։ Ինչպես հայտնում են «ՀայՓոստ» ընկերությունից, գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ու Փոստի փոխանակման կենտրոնի ղեկավար Գևորգ Խանգելդյանը Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Մասահիկո Մետոկիի և գլխավոր տնօրենի տեղակալ Մարյան Օսվալդի հետ հանդիպմանը քննարկել են սպասարկման որակը բարելավելու, մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու հնարավորությունները։ Մասնավորապես քննարկվել են «ՀայՓոստի» կողմից էլեկտրական մոտոցիկլետների ձեռքբերման, ինչպես նաև փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորման, «PosTransfer» ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացման ու նոր փոստային օպերատորների, ներգրավման հարցերը: Հայկ Կարապետյանը հույս է հայտնել, որ Համաշխարհային փոստային միության հետ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման և նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ:
    13:06
    26.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Ավտոբուսը Երևանում երթևեկում է մայթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Ֆեյսբուքյան խմբերից մեկում մի քաղաքացի հրապարակել է 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի վարորդի «արկածները» Երևանում: Տեսանյութում երևում է, որ ուղևորներով լի ավտոբուսը բարձրանում է մայթ և երթևեկում մայթով՝ շրջանցելով դիմացի մեքենաներին:
    12:40
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարչապետ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ: Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար։
    12:20
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԺ նախագահը խիստ նախազգուշացրել է վարորդներին. Ծովինար Խաչատրյան
    Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը անդրադարձել է վերջինիս մեքենային առնչվող տեսանյութին․ «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առկայծող փարոսիկներով կահավորման ենթակա տրանսպորտային միջոցներով կատարված և տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթ չի հարուցվում: Եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահը տվյալ պահին մեքենայում չի եղել: Այնուամենայնիվ, Ազգային ժողովի նախագահի կողմից վարորդները նախազգուշացվել են, որ բացառությամբ խիստ անհրաժեշտության՝ մնացած նմանատիպ բոլոր խախտումների կրկնության դեպքում կազատվեն աշխատանքից»,- նշել է նա:
    12:14
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյանում բախվել են Chevrolet-ն ու Nissan X-Trail-ը. Nissan-ը կողաշրջվել է
    Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 10:00–ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի, Օգոստոսի 23-ի փողոցների և Բարեկամության հրապարակի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 38-ամյա Էդվին Ղուլյանի վարած Chevrolet մակնիշի և 68-ամյա Ռուբիկ Սարիբեկյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
    12:11
    26.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրաժարականից մի քանի օր առաջ Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են․ Էդգար Ղազարյան
    ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է, որ 2022 թվականի հունվարի 13-ին հանդիպում է տեղի ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նախագահի հրաժարականի դեպքում նրան այդ պաշտոնում փոխարինելու պատասխանատվություն ունեցող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև․ «Հանդիպման հաջորդ օրը Արմեն Սարգսյանը մեկնել է Հայաստանից ու այլևս չի վերադարձել՝ հունվարի 23-ին հայտարարելով իր հրաժարականի մասին։ Այդ ժամանակահատվածում, 2022 թվականի հունվարի 18-ին Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարությունէ տարածել, որ Արմեն Սարգսյանն առողջական խնդիրների պատճոռով մեկնում է կարճատև արձակուրդ (Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում դա հավաստող նախագահի ոչ մի կարգադրություն գոյություն չունի), իսկ հունվարի 20-ին, ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴԱՈ-15 աշխատակարգային որոշմամբ վերանայել է իր երկու օր առաջ՝ 2022 թվականի հունվարի 18-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշումը և Ալեն Սիմոնյանի ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու սահմանադրականության հարցով դատաքննության օրը հունվարի 25-ից տեղափոխելով ապրիլի 5-ը, ընդ որում բանավոր ընթացակարգով՝ բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը։ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահի հրաժարականի մասին հայտարարություն է արել հունվարի 24-ին (մեկ օր առաջ այն օրից, երբ ՍԴ-ում պետք է քննարկվեր իր ընտրվելու սահմանադրականության հարցը), իսկ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը բոլոր հնարավոր հաշվարկներով հնարավոր է, որ ավարտված լինի մինչև ապրիլի 5-ը։ Հանրապետության նախագահի կողմից ՀՀ ԱԺ նախագահին ուղղված դիմումի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, երբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ոչ միայն բացակայում էր հանրապետությունից, այլև գտնվում էր արձակուրդում։ Նույն օրը, գիշերը ժամը 23․00-ի սահմաններում ՀՀ Ազգային ժողովից պաշտոնապես հայտնել են, որ Ազգային ժողովում ստացվել է Արմեն Սարգսյանի հրաժարականի դիմումը։ Հետագայում հրապարակված դիմումից պարզ է դարձել, որ դրա վրա դրված է մեկ էլեկտրոնային ստորագրություն (առանց էլեկտրոնային ստորագրության մյուս վավերապայմանների) բացակայում է ամսաթիվը (նշված է միայն 2022 թվականի հունվար, սակայն նշված չէ օրը), հերթական համարը (չնայած նշված է ՀՆ- ․․․․ հերթական համարակալման առաջին տառերը, սակայն բացակայում է թիվը), չկա որևէ նշում ՀՀ նախագահի աշխատակազմից դրա ելքը հաստատելու, ինչպես նաև ՀՀ ԱԺ աշխատակազմում դրա մուտքի հաստատելու (կնիք՝ ամսաթվով և գրանցման հերթական համարով) մասին։ Ստացվում է, որ Հանրապետության նախագահի հրաժարականի մասին շրջանառվող «փաստաթուղթը» չունի դրան ներկայացվող վավերապայմաններ, ունի անհասկանալի ծագում։ Պարզ չէ նաև, թե նախագահի աշխատակազմից կիրակի գիշերը ով է դա առաքել Ազգային ժողով, իսկ Ազգային ժողովի աշխատակիցներից ով է դա ընդունել՝ ժամը 23․00-ի սահմաններում, որի մասին հայտնեն ճամփորդության մեջ գտնվող ԱԺ նախագահին և նրա հանձնարարությամբ մամուլի ծառայության միջոցով տեղեկատվություն հաղորդեն հանրությանը։ Ընդ որում` սա այն դեպքում, երբ ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ Ազգային ժողովի աշխատակազմերում գործում է գործավարության և փաստաթղթաշրջանառության կազմակերպման և կանոնակարգման հստակ կարգ և ավանդույթներ։ 2022 թվականի հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը նախագահի հրաժարականի մասին իմացել է հունվարի 23-ին, կիրակի օրը՝ Արմեն Սարգսյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հրաժարականի հայտարարության տեքստը տարածելուց երեքուկես ժամ առաջ։ Դեռևս ոչ ոք չի ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու է Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրել արձակուրդի ընթացքում, կիրակի օրը, Հայաստանից բացակայության ժամանակ։ Եթե նա ուներ առողջական խնդիրներ, որի մասին հայտնել է նախագահի աշխատակազմը հունվարի 18-ին, երբ Արմեն Սարգսյանը գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա հնարավոր էր սպասել մինչև նա վերջացներ իր բժշկական անհրաժեշտ հետազոտությունները, ավարտեր արձակուրդը և վերադառնար Հայաստան նոր հայտարարեր հրաժարականի մասին։ Նախագահի հրաժարականի տեքստից պարզ է դառնում, որ նրան «անհանգստացնող» և հրաժարականի պատճառ դարձած հանգամանքը Սահմանադրությամբ նախագահին վերապահված լիազորություններն են, որոնք նույն են մնացել իր պաշտոնը ստանձնելու պահից և դժվար թե փոփոխության ենթարկվեին առաջիկա մի քանի օրը։ Շուրջ չորս տարի այդ լիազորություններով, իր բորոշմամբ ակտիվ աշխատած նախագահը, կարող էր ևս մի քանի օր դինալ դրանց պակասին։ Եթե նա կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ (հուսանք, որ գոնե դա ճշմարտություն է), ապա կարող էին պայմանավորվել և վարչապետը տրամադրեր պետական օդանավը (դրա նախադեպերը շատ են) և նա մի քանի ժամ հետո վերադառնար Հայաստան և երկուշաբթի օրը պատշաճ եղանակով ոչ միայն գրավոր տեքստով, այլև անձամբ ներկայանար Ազգային ժողով, ներկայացներ իր հրաժարականը, պատասխաներ պատգամավորների, լրագրողների, ողջ հանրությանը հուզող հարցերին և արժանապատվորեն թողներ այդ պաշտոնը, եթե չէր ցանկանում հետագայում պաշտոնավարել։ Ստացվում է, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընտրված և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում հանդիսավոր կերպով երդում տված և պաշտոնը ստանձնած Հանրապետության նախագահը փախստականի նման, օտար երկրից, գրավոր տեքստով հայտարարում է իր հրաժարականի մասին՝ Ազգային ժողով ուղարկելով կասկածելի տեսքով մի A4 ձևաչափի թուղթ, որին անգամ փաստաթուղթ անվանելը շռայլություն է։ Այս հոդվածով ես, կարծես թե կարողացա կատարել քննիչների աշխատանքի մեծ մասը, հուսամ մնացյալ մասը նրանք կկատարեն բարեխղճորեն և կգտնեն այս գործընթացի բոլոր հանգամանքները։ Միևնույն է դա երբևէ արվելու է, մնում է ակնկալել, որ այդ աշխատանքը չի ուշանա։ Հ․Գ․ Արտերկրում գտնվելու ընթացքում նախագահի հրաժարական ներկայացնելուց հետո, փաստացի անտեր է մնացել Նախագահական իշխանության խորհրդանշը, որը պահվում է Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Այս իրողությունը Հայաստանի Հանրապետության անտեր մնալու ցավալի խորհուրդն է իր մեջ պարունակում։ Հուսանք նախագահի աշխատասենյակը մաքրող հավաքարարները խնամք ու հոգածություն կցուցաբերեն դրա նկատմամբ»։
    11:49
    26.01.22
    Ավելին