Լրահոս
2022-02-07
-
ԱռողջապահականՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1631 նոր դեպք, մահացել է 12 մարդՓաստացի այս պահին բուժվում է 28951 պացիենտ:Ավելին11:0007.02.22
2022-02-06
-
ՀասարակականԱդրբեջանական իշխանությունները մեզ մեղադրում են իսլամաֆոբիայի մեջ․ ԹաթոյանԱդրբեջանական իշխանությունները պետական մակարդակով հրահրում են կրոնական թշնամանք` բացարձակ կեղծիքով մեզ մեղադրելով իսլամաֆոբիայի մեջ, գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բա ինչպե՞ս կբացատրեն, օրինակ, իսլամի հիմնադիր Մուհամեդի հայտնի կարևոր հրովհարտակը կամ ֆերմանը, որը նա ընդունել է դեռ 626թ. Երուսաղեմի Հայոց Պատրիարք Աբրահամի իր 40 պատվիրակներով նրան այցից հետո ու դրանով պաշտպանության տակ առել «Երուսաղեմում, Դամասկոսում և արաբական շրջաններում» Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, եկեղեցիները, վանքերը, այդ թվում՝ Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքը, կրթական հաստատությունները, սեփականությունը: Հետագայում էլ դա պահպանվել է: Պատմական փաստերն են ապացուցում մեր ժողովրդի, ինչպես նաև Հայ եկեղեցու հարգանքը իսլամի ու մյուս կրոնների նկատմամբ՝ սկսած այն երկրներից, որտեղ իսլամ են դավանում: Իսլամ դավանող աշխարհի բազմաթիվ ժողովուրդների հետ հայերը դարերով ապրում են՝ որպես բարեկամներ: Ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունը թշնամանք է հրահրում այն երկրներում ապրող հայերի նկատմամբ, որտեղ իսլամ են դավանում: Սա թշնամանքի հրահրում է ժողովուրդների միջև: Արցախում կանգուն էր մնացել ու պահպանվում էին, օրինակ, Շուշիի Վերին ու Ներքին մզկիթները, հիմնովին վերանորոգվել էին Վերին մզկիթն ու մեդրեսի՝ հոգևոր վարժարանի շենքը, կառուցվել էր պուրակ: Երևանում կա գործող մզկիթ: Փոխարենը՝ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծեցին ու պղծեցին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ ժամ եկեղեցիները, ոչնչացրին Արցախում Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ պղծեցին Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցին, ոչնչացրին հայկական խաչքարերը Շուշիում և Հադրութում և այլն: Բաքվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին պղծված է՝ վերածված է գրադարանի պահոցի, գմբեթից իջեցված է խաչը, չկա խորանը, ոչնչացված են գերեզմանաքարերը, որ կային եկեղեցու հարևանությամբ: Ներկայում պետական մակարդակով ամեն ինչ անում են` փոխելու համար Հայ եկեղեցիների ու վանքերի պատկանելիությունը: Այս քաղաքանությունն արդեն արտահայտվում է խոշտանգումների նոր ձևերով, որոց ենթարկում են հայ գերիներին` կապված կրոնական պատկանելիության հետ: Այնպես որ ադրբեջանական այս հայտարարությունները բացարձակ կեղծիք են, ունեն քաղաքական շարժառիթներ և խիստ վտանգավոր են խաղաղության համար: Այս բոլոր փաստերը մանրամասն ներկայացված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2 օր առաջ հրապարակված այս զեկույցում են և այս ասուլիսում»:Ավելին22:1806.02.22 -
ՀայաստանԼոռու մարզում հայտնաբերվել է աղվեսի ապօրինի որս անողը«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ոստիկանության մարզային վարչությունների և ոստիկանության բաժինների պետերին խիստ հանձնարարական է իջեցվել, որպեսզի ոստիկանները պայքարեն որսագողության դեմ: Այս ամենի շրջանակում՝ ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները որսագողության հերթական դեպքն են բացահայտել փետրվարի 2-ին: Այդ օրը ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Արայիկ Խ.-ն ապօրինի որս է կատարել: Նրան ապօրինի հրազեն պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, իսկ նրա կողմից վարած ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 1 հատ աղվեսի մորթի: Դրա կապակցությամբ Արայիկ Խ.-ն հայտարարել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի հարակից սարում, իրեն պատկանող, իր անվամբ հաշվառված «Վալտեր» տեսակի մեկփողանի հրացանով ինքն է որսացել աղվեսին, ապա մորթին առանձնացնելով, վերցրել իր հետ: Նա խոստովանել է, որ աղվես որսալու համար համապատասխան թույլտվություն չի ունեցել: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, աղվեսի մորթին էլ վերցվել և նշանակվել է մասնագիտական ստուգում: Արայիկ Խ.-ն բաց է թողնվել:Ավելին21:3906.02.22 -
ՀասարակականԱդրբեջանական, ապա հայկական բանտերում կալանավորված գերին ազատ է արձակվել․ իրավապաշտպան«Գերիների գործով» մեր երկրորդ վստահորդը՝ Սերժիկ Ամիրխանյանը, այսօր վերադարձավ ազատության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Նա 84 օր կալանված էր. նախ՝ ադրբեջանական, ապա՝ հայկական բանտում։ Հիմա գեհեններով անցած մեր զինվորականը կվերադառնա իր երկու անչափահաս զավակների մոտ։ Տարոսը՝ մյուս տղաներին։ Կրկնեմ, թշնամական գերության մեջ նրանց անցած տառապանքը պետք է ինքնին բացառեր կալանքը Հայաստանում»,- գրել է նա։Ավելին21:3106.02.22 -
ՀայաստանՀայլուր-կիրակի. Արևմուտքն՝ ընդդեմ Արևելքի. «զինված դիվանագիտություն» Մոսկվայից՝ Վաշինգտոն-Էրդողանը համաձայն է, որ Ուկրաինան «բայրաքթարներ» արտադրի: Էրդողանը համաձայն չէ, որ «թյուրքական քարտեզում» կարմիրով ներկված Ղրիմը Ռուսաստան է: Պենտագոնը 3000 զինվոր է ուղարկում արևելյան Եվրոպա, Ռուսաստանն աջակցություն է ստանում Չինաստանում և վարժեցնում է զորքը՝ Բելառուսում: Կիևում ավելացող ռմբապաստարանները գուժում են ահեղ պատերազմը: Աշխարհի Արևելքի ու Արևմուտքի դելիմիտացիա՝ Ուկրաինայում: -Թուրքիայում հայերը տուն առնելու իրավունք չունեն, իսկ Հայաստանում թուրքերն արդեն տներ ունեն, եթե Քերոբյանը նորից կատակ չի անում: Բողոքի ավտոշարասյուն՝ Հայաստանում և քաղցր ընդունելություն Ստամբուլի օդանավակայանում: Սովորական հայկական սկանդալներ Երևանից՝ Ստամբուլ: -«3 երեխա թողեց ու կորավ»: Լիանան Նախիջևանի հետ սահմանին ծառայող ամուսնու հետ վերջին անգամ խոսել է անցյալ տարվա նոյեմբերի 12-ին: Չի հավատում, որ փախել է, քանի որ «միշտ առաջինն էր բարձրանում դիրքեր տանող մեքենան»: Բաքուն պնդում է՝ իրենք Վահե Մանուկյան անունով գերի չունեն, Նորիկ Մկրտչյան անունով էլ չունեն: Գեղարքունիքի Կութ գյուղի դիրքերից անհետացած 18-ամյա զինծառայողի մայրն 9 ամիս է՝ որդուց լուր չունի և պետությանն ասում է. «Եթե փախել է, գտեք-դատեք, բայց գտեք»: Պետությունը մեկ բառով է պատասխանում. «Սպասեք»: -«Ոտքերս ու ամբողջ մարմինս՝ սև մոխիրի մեջ»: Պատերազմի քիմիկական հետքերը մարմիններին կրող տղաները և իրական դժոխք՝ թշնամու կազմակերպած մահաբեր հրավառությունից հետո: Երևանը փորձում է բացահայտել Բաքվի արգելված զենքերը: Գանգատը մեկ տարի է ՄԻԵԴ-ում է: -«Անօդաչուները թռչում էին, ես էլ փակոց էի անում, լավ սեզոն էր»: Նաթելան Գետամեջի իր տան բանալիներն օսլայած սպիտակեղենի մեջ է պահում, Արցախ վերադառնալու հույսը՝ սրտում: Կարինեն էլ վերջին անգամ համբուրել է Շուշիի իր տան դուռը, նոր փակել: Հիմա Կոնդի փոքրիկ տնակներից մեկում հիշում է՝ մի պատուհանից երևում էր Ղազանչեցոցը, մյուսից՝ Կանաչ ժամը: Արցախից բռնի տեղահանվածները պահում են տուն վերադառնալ պարտադրող բանալիները:Ավելին20:3006.02.22 -
Միջազգային31 տարեկան կինն ընկել է 8-րդ հարկից, ապա շտապօգնություն կանչել իր համարՍոցցանցի օգտատերերը տեղեկություն են տարածել այն մասին, որ Յակուտսկում կինն ընկել է 8-րդ հարկից, որից հետո նա ողջ է մնացել, տուն բարձրացել և շտապ օգնություն կանչել իր համար: Համացանցում հայտնվել է նաև նրա ընկնելու տեսանյութը։ «Դատավարական ստուգում է անցկացվում՝ 1991 թվականին ծնված կնոջ՝ Բեստուժև-Մարլինսկի փողոցում գտնվող բնակելի տան 8-րդ հարկի պատուհանից ընկնելու փաստի առթիվ»,- ասել է Դվորեցկայան։ Նա հավելել է, որ հիմա կինը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը ծանր է։Ավելին19:2006.02.22 -
ՀասարակականՈվքեր են Հայաստանի ծանրամարտի առաջնության չեմպիոններըՀայաստանի ծանրամարտի առաջնությունը 4 օրյա պայքարից հետո ավարտվեց: Օլիմպիական հերթափոխի քոլեջի դահլիճում կայացած առաջնությունը եզրափակվեց գերծանր ծանրորդների պայքարով: 109 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնը Եվրոպայի առաջնության հաղթող Սամվել Գասպարյանն է (երկամարտ` 361 կգ), երկրորդը` Յաշա Մինասյանն է, իսկ եռյակը եզրափակեց Պողոս Խարբությանը: Գերծանր քաշային կարգում պայքարում էին Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկները` Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը և երիտասարդ Վարազդատ Լալայանը: Այս քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձավ Վարազդատ Լալայանը (երկամարտ`442 կգ), արծաթը նվաճեց Գոռ Մինասյանը (երկամարտ` 435 կգ) և բրոնզին արժանացավ Սիմոն Մարտիրոսյանը (430 կգ): Ավելի վաղ հայտնի էին դարձել մյուս քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնները`55 կգ Մացիկ Հակոբյան, 61 կգ Անդրանիկ Պապեյան, 67 կգ Գոռ Սահակյան, 73 կգ Արմեն Գրիգորյան, 81 կգ Ռաֆիկ Հարությունյան, 89 կգ Հակոբ Մկրտչյան, 92 կգ Դավիթ Հովհաննիսյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան:Ավելին19:1506.02.22 -
ՀասարակականԺողովրդավարության «բաստիոնի» այցեքարտը․ Էլինար ՎարդանյանՏպավորություն է, որ Նարեկ Մանթաշյանի հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին տեռորիզմի համար քրեական հետապնդման տակ գնտվող իրավախախտի հետ։ Երեկ Մանթաշյանի փաստաբանները տեղեկություն տարածեցին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա շաքարային դիաբետը հասել է 27 նիշի, գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։ «ԱԱԾ-ն արգելել է Ն. Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա։ Խայտառակ ապօրինության հետևանքով վերջինս զրկվել է հնարավորությունից իր առողջական վիճակի մասին տեղյակ պահել փաստաբաններին։ Պաշտպանները միայն ՔԿՀ այցելելու արդյունքում են տեղեկացրել, որ Մանթաշյանը հոսպիտալացվել է: Տարբեր ԲԿ-ներում Նարեկ Մանթաշյանին փնտրելուց հետո, պաշտպանները նրան կարողացել են գտնել միայն վերջինիս կրկին ՔԿՀ տեղափոխելուց հետո: Մանթաշյանի ինքնազգացողությունը շարունակում է մնալ ծանր: Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես պատիժ, ցուցադրաբար, որպեսզի մյուսների համար լինի ազդակ։ Որպեսզի ցանկացած անձ հասկանա, որ դժգոհությունը իշխանությունից կարող է դիտարկվել որպես իրավախախտում, իսկ դրա համար իշխանություններին ծառայող իրավապահները «հիմքեր» կգտնեն, և որ ամենակարևորն է, դրանից հետո նրան կարող են վերաբերել որպես վտանգավոր ահաբեկչի։ Իշխանություններն, ըստ էության, հաշվեհարդար են տեսնում Նարեկ Մանթաշյանի հետ, վերջինիս պատժում են կալանքով։ Այլ հետևությունների տեղիք չի մնում։ Հայաստանում իրավունքի, օրենքի խորը ճգնաժամ է։ Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի միակ ձև, այս իշխանության այցեքարտն է: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական և իրավական սկզբունքները ոտնահարելը այլևս օրինաչափություն է: Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին, վաղը այս ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են հանրային բոլոր դեմքերին, ովքեր կունենան սեփական կարծիք։ Այսպիսին է այսօր «ժողովորդավարության բաստիոն» Հայաստանը»։Ավելին19:0906.02.22 -
ՀասարակականԱյսօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում․ ՇարմազանովԹուրքիայից «դրական ազդակներ» արձանագրող ռեժիմի ջատագովներին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը հնչեցված թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։ Հիմա անատոլիական ու կովկասյան թուրքերը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։ Հ.Գ. Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից, իսկ այսօր կապիտուլյանտ ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում, այն էլ՝ Շուշիի հակահայկական ու պանթուրքիստական հռչակագրի վավերացումից հետո»։Ավելին19:0506.02.22 -
ՀասարակականՂազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը. Նաիրա ԶոհրաբյանՂազանչեցոցի պատերից մաքրում են հայկականության հետքերը։ Մինչ հայ քաղաքական կուտոկը զբաղված է Երեւան-Ստամբուլ չվերթի էմոցիոնալ շոկաթերապիայով, Ադրբեջանում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը՝ «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով», գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է ջնջել հայկական գրառումները կրոնական վայրերի այն տարածքում, որոնք օկուպացվել են 2020թ Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ։ Ըստ Անար Քարիմովի՝ «Այդ եկեղեցիներն ի սկզբանե եղել են Կովկասյան Ալբանիայի ժառանգություն»։ Եւ ինչպես ինձ փոխանցեցին Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերները՝ ադրբեջանական վանդալները արդեն իսկ բազմաթիվ գրառումներ մաքրել են Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած հայկական եկեղեցիների եւ սրբավայրերի վրայից։ Հենց այս պահին հետեւողական «քիմմաքրման» է ենթարկվում նաեւ Ղազանչեցոցը։ Եւ քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը, բոլորը միասին, գտնվում են «աուտիկ ստուպորի» մեջ, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման դեմ աղմուկ է բարձրացրել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, ով կոչ է արել ՅՈւՆԵՍԿՕ-ին եւ համաշխարհային մշակութային ժառանգությամբ զբաղվով մյուս կառույցներին՝ անհապաղ այցելել Արցախի օկուպացված տարածքներ եւ կանխել մշակութային այս անդառնալի վանդալիզմը։ Մի րոպե անգամ չկասկածեք, որ ընդամենը մի քանի ամիս անց հայկականության ոչ մի հետք այլեւս չի լինելու թուրքի կողմից օկուպացված մեր տարածքներում։ Ու ինչպես հիմա ենք մենք հին ալբոմների մեջ փնտրում Ջուղայի խաչքարերի նկարները, որոնք որպես «военный полигон»-ի թիրախներ ոչնչացվեցին, մի քանի ամիս անց ականատեսների հուշերում է միայն մնալու Արցախի եկեղեցիների հայկականությունը։ Ու քանի դեռ ինչ-որ բան հնարավոր է փրկել՝ անհապաղ պիտի արձագանքի Կաթողիկոսն ու միջազգային բոլոր հաթակների թիվ 1 օրակարգը պիտի դարձնենք 21-րդ դարի այս վանդալիզմը»։Ավելին18:4806.02.22 -
ՀայաստանԵրևանում 31-ամյա մոտոցիկլավարը վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ փետրվարի 6-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է «SHAMSHYAN.com»-ը։ Ժամը 15:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 31-ամյա Մկրտիչ Ղազարյանը՝ իր վարած Kawasaki մակնիշի մոտոցիկլետով, Բաշինջաղյան-Մարգարյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին և կողաշրջվել։ Վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:Ավելին18:4306.02.22 -
Ղափանլու բնակավայրի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել, հրադադարը խախտել է ադրբեջանական կողմը․ Արցախի ՊՆԱդրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:Ավելին16:1706.02.22 -
ՀայաստանԼոռու մարզում մեքենան բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կան վիրավորներԵրեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր, 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության , ճանապարհային ոստիկանության , քննչական կոմիտեի աշխատակիցները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Հեղինե Մ.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և քննարկվում է՝ նրան Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը:Ավելին16:0706.02.22 -
ՀասարակականՄայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար․ ԲիչախչյանՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից: Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն: Հիմքը՝ մոր գրածը: Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար: Դա էլ տարածեք: Թե՞ դա էմոցիոնալ չէ: Նաև կարծում եմ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան: Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի՛ տարածեք րոպեական ճշգրտությամբ: Հետո սկսվում է. տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ի՞նչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել… Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը: Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են բա տեսաք տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա...»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/48591e6b26275f2ecd1a048a4fd858c2?fbclid=IwAR2IlmkWABmGp9-ML9Mvdr0cwsuJK-XO_zjLUVU2EAT1lMPQS4AgzDTfjqk © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:5706.02.22 -
ՀայաստանՀՀ-ում ԵՄ դեսպանից ակնկալում եմ հրապարակավ ու կոշտ ձևով քննադատել ՀՀ իշխանությունների գործողությունները. իրավապաշտպանՀայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում հրապարակավ ու կոշտ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները՝ ընդդեմ արտահայտման ազատության, ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ մարդու իրավունքների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: «Ամերիկյան «Ֆրիդըմ Հաուս» գլոբալ իրավապաշտպան կազմակերպությունը առաջինն եղավ, որ կոշտ ձևով քննադատեց նիկոլականների կողմից «ծանր վիրավորանքի» խայտառակ քրեականացումը։ Չնայած շատ հարցերում անընդունելի լռությանը՝ Ամերիկյան այս կառույցը ապացուցեց, որ ինչ-որ կարմիր գծեր այնուհանդերձ ունի, և որ այդ կարմիր գծերի ոտնահարումը չի հանդուրժվելու։ Օրեր առաջ Մասիվի ոստիկանության բակում ես հենց այս հեռանկարի մասին էի խոսում, երբ համոզմունք էի հայտնում, որ շուտով Արևմտյան կառույցները ստիպված են լինելու քննադատել այս խայտառակ օրենքը։ Սակայն մի բան չասեցի, որ մտքիս կար. հենց ամերիկյա՛ն կառույցներն են սկսելու այդ կոշտ քննադատությունը, այլ ոչ թե եվրոպականները։ Ինչու՞։ Որովհետև ամերիկացիների մոտ ընդհանուր առմամբ դեռ պահպանվել է հավատը իրենց հիմնադիր արժեքների նկատմամբ, մինչդեռ, եվրոպական կառույցներում, կարծեք թե՝ երեսպաշտությունը վերջնականապես հաղթել է սկզբունքայնությանը։ Այդպես կարծելու հիմքերն ավելի քան ակնհայտ են։ Հայաստանում հավաքական Եվրոպայի «դեմքը» ԵՄ դեսպանն է, և հենց նրանից եմ ակնկալում ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ու ԿՈՇՏ ձևով քննադատել ՀՀ քաղաքական իշխանությունների գործողությունները՝ ընդդեմ արտահայտման ազատության, ընդդեմ դատական իշխանության, ընդդեմ մարդու իրավունքների։ Ինչու՞ ունեմ նման ակնկալիք հենց ԵՄ դեսպանից, այլ ոչ թե ՌԴ, ՉԺՀ, ԻԻՀ կամ այլ պետությունների դեսպաններից։ Շատ պարզ պատճառով. մինչ-2018-յան Հայաստանում հենց ԵՄ դեսպանությունն էր հրապարակավ մեծ ու փոքր առիթներով քննադատական հայտարարություններ կատարում ժողովրդավարական արժեքների դիրքերից։ Ուրեմն թող բարի լինեն՝ նույն սկզբունքը պահել նաև հիմա։ Խոստանում եմ՝ այս ակնկալիքիս հարցում լինել հետևողական ու չբավարարվել սոսկ ֆեյսբուքյան գրառումներով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով:Ավելին15:4706.02.22 -
ՀասարակականԾաղկաձորում մահացած 12-ամյա երեխան Գերմանիայի քաղաքացի էր«SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 15:40-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30–ի սահմաններում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի 12-ամյա Սմբատ Ֆ.-ն, ով հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 1-ին կայանի դահուկուղով դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և հարվածել ցանկապատի սյանը:Ավելին14:5306.02.22 -
ՀայաստանԽորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում․ Արմեն ԳևորգյանԱմերիկայի հանրապետական ինստիտուտի վերջին սոցհարցման արդյունքները ցույց են տալիս հասարակական տրամադրությունների զարգացման և ներքաղաքական իրավիճակի հետաքրքիր միտումներ։ Կարծում եմ կա անհրաժեշտություն այդ հարցումների արդյունքները խորությամբ ուսումնասիրելու։ Եվ դրա կարիքն ունեն բոլորը, գրում է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եվ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը։ «Դրանք պետք է ուսումնասիրվեն վերջին մեկ տարվա դինամիկայի մեջ։ 2021 թվականին նման 4 հարցում է անցկացվել՝ փետրվարին, մայիսին, հուլիսին և դեկտեմբերին։ Այսօր ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով ուսումնասիրության երկու հատվածների վերաբերյալ՝ երկրի ներքին զարգացման օրակարգը և վերաբերմունքը պետական իշխանության և կառավարման ինստիտուտների նկատմամբ: Երկրի ներքին զարգացման օրակարգը Նախ, պետք է նշել, որ արդյունքները ցույց են տալիս հարցվածների այն գիտակցումը, որ քաղաքական անկայունությունը, որը բնորոշ էր անցյալ տարվա սկզբին, որպես մտահոգիչ գործոն, կորցրել է իր արդիականությունը 2021 թվականի վերջին։ Ըստ ամենայնի, բնակչությունը դա կապում է արտահերթ ընտրությունների անցկացման և նոր խորհրդարանի ի հայտ գալու հետ։ Միևնույն ժամանակ այն պնդումը, որ երկիրը իր զարգացման մեջ ճիշտ ուղղությամբ չի շարժվում, գնալով ավելի շատ կողմնակիցներ է ստանում։ Քանի որ հարցումը ցույց չի տալիս բնակչության բողոքի ներուժը գնահատելու այլ չափանիշներ, ընդդիմությունը պետք է ուշադիր գնահատի բնակչության նշված տրամադրությունները։ Երկրորդ՝ շարունակում է արձանագրվել իշխանությունների և հասարակության մեծամասնության միջև փոխըմբռնման բացակայությունը։ Մասնավորապես. իշխանությունները պնդում են, որ երկիրն ունի շատ բարենպաստ տնտեսական վիճակ, իսկ բնակչությունն արդեն չորրորդ հարցումն անընդմեջ հիմնական խնդիրների առաջին հնգյակում արձանագրում է տնտեսական իրավիճակը։ Իշխանությունները խոսում են աշխատատեղերի թվով նոր ռեկորդների մասին, իսկ հարցումները արձանագրում են դրանց շարունակական պակասը։ Զուգահեռ իրականություններ են, մեկում կա քաղաքական գործընթաց և պաշտոնական վիճակագրություն, իսկ մյուսը՝ իրական, առանց թվերի, բայց լի էմոցիաներով ու կենցաղային խնդիրներով ու վախերով։ Ուստի, տրամաբանական է, որ ըստ վերջին հարցման, երկրի հիմնական խնդիրների առաջին հնգյակ է վերադարձել կառավարության վատ աշխատանքի մասին պնդումը։ Երրորդ` ակնհայտ է դառնում, որ հասարակության առաջնահերթությունները և իշխանությունների ներքին օրակարգը չեն համընկնում։ Այսօր մարդկանց ավելի շատ մտահոգում են սոցիալական բարեկեցության, տնտեսական զարգացման ու անվտանգության խնդիրները, բայց ոչ նախկինների դեմ պայքարը և այսպես կոչված անցումային արդարադատությունը, ոչ սահմանադրական բարեփոխումներն ու համայնքներում ղեկավարների փոփոխությունը։ Ցավոք, համաճարակի հետ կապված իրավիճակը և դրա դեմ պայքարի միջոցները բնակչության առաջնահերթությունների թվում չեն նույնպես։ Ընդ որում, ընդդիմության օրակարգը ևս ամբողջությամբ չի բավարարում առկա հանրային կարիքները։ Այս առումով շարունակում է արդիական մնալ հարցը՝ ի՞նչ գաղափարներով ու առաջնահերթություններով են առաջնորդվում քաղաքական գործիչները։ Պետք է հասկանալ, թե ինչպես է բնակչության արձանագրված դժգոհությունը գների ու սակագների բարձրացումից, նոր սահմանափակող միջոցների ներդրումը նպաստում բողոքի պատրաստ ընտրազանգվածի ձևավորմանը։ Ակնհայտ է նաև, որ բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում ընդդիմության նախաձեռնությունները, որոնք կրում են զուտ քաղաքական բնույթ և չեն ազդում մարդկանց առօրյա բարեկեցության վրա։ Դա երեւում է նաեւ Ազգային ժողովի նկատմամբ հանրային վստահության մակարդակի գնահատականից։ Չորրորդ՝ հինգ հիմնական խնդիրների շարքում սոցիոլոգներն արձանագրել են, որ բնակչությանը մտահոգում են սահմանների և տարածքների պաշտպանության խնդիրները, անվտանգության խնդիրը։ Հարցումից պարզ չի դառնում, թե ինչ բովանդակություն է ներդրված այս խնդիրների մեջ, արդյոք դրանք ասոցացվում են, ասենք, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հետ, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ընկալվում է որպես անվտանգություն, ի՞նչ ենթատեքստում է այդ խնդիրը Արցախի ապագայի համատեքստում: Ի դեպ, 2021 թվականի առաջին հարցումների համեմատ ռազմագերիների վերադարձի թեմայի արդիականությունը զգալիորեն նվազել է։ Հինգերորդ` փաստորեն, եթե ընդհանրացնենք, ապա Հայաստանի բնակչությունն այսօր ապրում է ոչ թե դրական ակնկալիքներով ու ձգտումներով, այլ իր բարեկեցության ու անվտանգության համար մտահոգություններով ու վախերով։ Վերաբերմունքը իշխանության ինստիտուտների եվ կառավարման մարմինների նկատմամբ Նախ` բոլոր վերջին 4 հարցումները ցույց են տալիս, որ ձևավորվել են կայուն հինգ պետական ինստիտուտներ և կառավարման մարմիններ, որոնց նկատմամբ հանրային վստահության մակարդակն ամենաբարձրն է։ Մինչև վերջին հարցումը դրանք էին՝ բանակը, օմբուդսմենը, ոստիկանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները և վարչապետի գրասենյակը։ Վերջին հարցման արդյունքներով՝ վարչապետի գրասենյակի փոխարեն առաջին հնգյակում է հայտնվել ԿԸՀ-ն, իսկ վեցերորդ տեղում՝ անվտանգության մարմինները։ Վարչապետի աշխատակազմը միայն յոթերորդն է։ Այս ցուցանիշը նույնպես օբյեկտիվորեն արձանագրում է կառավարության վատ աշխատանքը որպես երկրի հինգ կարևոր խնդիրներից մեկը։ Առաջին հնգյակում ԿԸՀ հայտնվելը կարելի է բացատրել միայն ակտիվ ընտրական սեզոնով՝ խորհրդարանական արտահերթ և ՏԻՄ ընտրություններով։ Միաժամանակ, հետաքրքիր է, որ ԿԸՀ ղեկավարը նախկին իշխանությունների օրոք նշանակված Տիգրան Մուկուչյանն է։ Երկրորդ` ափսոսանքով պետք է նշել, որ պետության երկու առանցքային ինստիտուտները՝ խորհրդարանը և նախագահը, գտնվում են հանրային վստահության անընդհատ ցածր տիրույթում։ Նշենք, որ նրանք 2021 թվականի ընթացքում մշտապես բացակայում են հիմնական հնգյակից, և այս միտումը չի փոխվել: Ակնհայտ է, որ բնակչության մեծ մասը չի տեսնում այս երկու ինստիտուտները որպես այնպիսիք, որոնք կարող են ազդել ընթացիկ գործընթացների վրա կամ իրական փոփոխություններ մտցնել իրենց առօրյա կյանքում։ Հարցման տվյալները հաստատում են իմ վերջին ենթադրությունները, որ Ազգային ժողովի՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմնի, դերն ու նշանակությունը ընդհանուր առմամբ հասկանալի չէ, և նրա հեղինակությունը շարունակում է նվազել, ինչը աղետալի է խորհրդարանական հանրապետության համար։ Այս երևույթը նաև հետևանք է այն միտումի, երբ երկրում հասարակական-քաղաքական բոլոր գործընթացները և առանցքային որոշումների ընդունումը կենտրոնացած են մեկ տեղում և կախված են մեկ կենտրոնից։ Երրորդ` երկու հաստատություններ վերջերս հայտնվել են արձանագրված բարձր վարկանիշի անկման վտանգի տակ՝ օմբուդսմենը և տեղական իշխանությունները։ Դա են վկայում Երևանի քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը, խոշորացված համայնքներում ընթացող հետընտրական մարտերը, ինչպես նաև մեծամասնության կողմից ընտրված նոր օմբուդսմենի ոչ այնքան վառ անձնավորությունը։ Հասարակական կարծիքի և տրամադրությունների ձևավորման վրա այդ ինստիտուտների ազդեցությունը սահմանափակելու ցանկությունը տրամաբանորեն տեղավորվում է երկրում իշխանության կենտրոնացման քաղաքականության մեջ։ Չորրորդ՝ բնակչության շրջանում բարձր վստահություն վայելող պետական մարմինների թվում, չնայած տեղեկատվական դաշտում մշտական ներկայությանը, չկան կարևոր իրավապահ մարմիններ՝ դատախազությունը և քննչական մարմինները։ Սա կարող է վկայել կայուն իմունիտետի ձևավորման կամ բնակչության շրջանում այնպիսի թեմաների նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին, ինչպիսիք են մշտական ձերբակալությունները և նախկինների դեմ պայքարը, ինչպես նաև անվստահությունը այս համակարգերի նկատմամբ ընդհանրապես՝ որպես քաղաքականապես կախյալ ինստիտուտների նկատմամբ։ Ոստիկանությունը մշտապես իր տեղն է զբաղեցնում առաջին հնգյակում, որը պետք է լրացուցիչ սոցիալ-հոգեբանական բացատրություն ունենա, քանի որ չի նվազում հանցավորության մակարդակը և չի ամրապնդվում հասարակական անվտանգությունը: Հինգերորդ` իշխանությունների վարկանիշի անկումը, ինչպես նաև ներկա ձևաչափով խորհրդարանի հանրային կարևորումը որպես լուրջ քաղաքական դիսկուրսի և էական որոշումների ընդունման հիմնական հարթակի բացակայությունը, հանգեցնում է նրան, որ սկսվում է երրորդ ուժի ինտենսիվ որոնումը և մեծանում է արտախորհրդարանական պայքարի ներուժը։ Ուսումնասիրության ուղղակի և անուղղակի ցուցանիշները վկայում են իշխանության կենտրոնացվածության մասին, ինչը լիբերալ արժեքներից ու ժողովրդավարական կանոններից ու նորմերից շեղման հիմնական նշանն է։ Ամփոփում Ազատական արժեքների և ժողովրդավարական համակարգերի ճգնաժամը, ըստ արևմտյան շատ հետազոտողների, անխուսափելիորեն հանգեցնում է ավտորիտարիզմի առաջացմանը: Ահա մի հատված լեհ հետազոտող Եժի Վյատրայի հոդվածից՝ նվիրված 21-րդ դարում լիբերալ ժողովրդավարության ճգնաժամին. «Նոր ավտորիտարիզմի էությունը ոչ թե քաղաքացիներին զրկելն է՝ որոշել, թե ով պետք է կառավարի երկիրը, այլ ստեղծել մաքսիմում կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած կլինի մեկ իշխող կենտրոնում։ Այս կենտրոնն առավել հաճախ ներկայացված է իշխող կուսակցության ղեկավարությամբ կամ պարզապես առաջնորդով և նրա մերձավոր շրջապատով։ Իշխանության կենտրոնացումն առաջին հերթին նշանակում է. 1) պետական իշխանության և վարչակազմի լիակատար ենթակայություն իշխող կենտրոնի կամքին, ինչը նրանց զրկում է անկախ քաղաքական դերից և դարձնում տեխնիկական գործիք իրական իշխանություն ունեցող մարդկանց ձեռքում. 2) խորհրդարանի մարգինալացումը, որտեղ քաղաքական բանավեճերը սահմանափակ են, իսկ ընդդիմության ազդեցությունը օրենսդրական գործընթացի վրա նվազագույնի է հասցվում. 3) պետական լրատվամիջոցների ամբողջական ենթակարկվելը իշխող քաղաքական կենտրոնին, նրանց ինքնավարության վերացումը և դրանից բխող մանիպուլիացիաները լրատվամիջոցների հետ (միևնույն ժամանակ դա ենթադրում է ակտիվ գործողություններ ոչ պետական լրատվամիջոցների համար անուղղակի կախվածության պայմաններ ստեղծելու կամ դրանց մարգինալացնելու համար). 4) դատախազության լիակատար կախվածությունը քաղաքական գործոնից և այդ գործոնով պայմանավորված նաև դատարանների անկախության տարբեր տեսակի սահմանափակումները. 5) պետական կառավարման մարմինների բարձր և միջին պաշտոնների թեկնածուների համար, այդ թվում՝ զինված ուժերի և ներքին գործերի համակարգերում, քաղաքական չափանիշների լայն տարածում։ Որքան այս նպատակները լիարժեքորեն իրագործվեն, այնքան ավտորիտար համակարգը ավելի միահեծան է դառնում, և դրանով իսկ խորանում է լիբերալ ժողովրդավարության ճգնաժամը»։Ավելին12:1706.02.22 -
ՀասարակականՄանկապարտեզային սկանդալ՝ հանուն Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալո՞ւՀունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանություն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ․ մարտից մինչև 2021թ․ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երևանի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ.Ղ-ն, Ս.Կ-ն և դաստիարակներ Ի.Ա-ն և Ա.Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: Ըստ նույն աղբյուրի՝ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 168.am-ի խմբագրության հետ կապ հաստատած քաղաքացիները բոլորովին այլ իրականություն էին ներկայացնում: «Նորք-Մարաշը առանձնապես մեծ թաղամաս չէ, այստեղ բոլորը բոլորին շատ լավ գիտեն, լուրերն էլ արագ են տարածվում»,- ասացին մեզ: Ըստ հայտնած տեղեկությունների՝ այս ողջ «հոգեցունց» պատմությունն ընդհանուր առմամբ մեկ նպատակ ունի՝ քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում: «Երեխայի մորաքույրն ապրում է Գերմանիայում, և մայրը որոշել է որևէ կերպ քաղաքական ապաստան ստանալ այդ երկրում ու քրոջը մոտ լինել: Ցավալի է, որ այդ ճանապարհին անգամ երեխան չխնայվեց, սակայն դա է իրականությունը»,- ասաց մեր աղբյուրը: Հարցին՝ արդյո՞ք ճանաչում են կնոջը, վստա՞հ են, որ հենց այդպես է, և իրականում երեխայի նկատմամբ որևէ բռնություն չի գործադրվել, պատասխանեցին՝ նրան բոլորն են ճանաչում, հավատացեք, բոլորը: Նշեցին նաև, որ կինը նախկինում աշխատել է այդ մանկապարտեզում, որտեղից սկանդալով է դուրս եկել: «Լոնդոնում է ապրել նախկինում, հիմա էլ երևի Գերմանիայում է ուզում ապրել, բայց երեխային նման կերպ օգտագործե՞լ… Պակիստանցի ամուսնուն էլ թույլ չի տալիս երեխաների հետ շփվել, ինքն էլ երևի լավ չի գիտակցում՝ ինչ է անում…»,- ասացին 168.am-ի զրուցակիցները: Վերջիններս նաև բացառեցին, որ այդ մանկապարտեզում հնարավոր էր որևէ երեխայի նկատմամբ նման վերաբերմունք դրսևորել: «Պարկեշտ, ավանդական հայ ընտանիքների կանայք են՝ հոգսի տակ կքած: Առանց այդ էլ չնչին աշխատավարձով տաժանակիր աշխատանք են կատարում, հիմա էլ նման վերաբերմո՞ւնք…»,- ասացին մեր զրուցակիցները՝ հավելելով, որ մանկապարտեզի նիստուկացը ներսից գիտեն, երեխաներ ունեն այնտեղ: Ըստ որոշ լուրերի՝ նաև մանկապարտեզն է պատրաստվում դատարան դիմել՝ զրպարտության ու իրենց բարի համբավը վնասելու առնչությամբ:Ավելին11:4606.02.22 -
ՀասարակականԽոշոր վթար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներՓետրվարի 6-ին, ժամը 00:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանի մոտակայքում, բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Գ.) և «Mercedes-Benz C180» (վարորդ Ս. Չ.) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ջ. Մ.-ին, Ա. Ա.-ին և Ն. Ա.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։Ավելին11:2506.02.22 -
ՀասարակականԳլխացավով արթնանում ենք, գլխացավով՝ քնում. Ֆիզգորոդոկում շինաշխատանքներն ընթանում են բարձր աղմուկով, չնախատեսված ժամերիԵրեւանի Ֆիզգորոդոկ թաղամասում սեպտեմբերից սկսված շինարարական աշխատանքներն ուղեկցվում են նախատեսվածից բարձր ձայնով եւ անհանգստություն պատճառում հարեւանությամբ ապրող բնակիչներին։ «NEWS.am»-ի հետ զրույցում թաղամասի բնակչուհի Աննա Տանդոյանցն ահազանգում է նաեւ, որ շինաշխատանքներն ընթանում են նախատեսվածից երկար։ Անելանելի վիճակում հայտնված բնակիչները դիմել են եւ՛ ոստիկանությանը, եւ՛ քաղաքապետարանին, բայց այս կառույցներում, նրանց խոսքով, անգործության են մատնված։ Բնակիչները դիմել են նաեւ Առողջապահության նախարարությանը, որպեսզի կատարվի աղմուկի չափում։ «Եկել են չափումն արել, եւ արձանագրվել է, որ աղմուկը 100%-ով գերազանցում է նորման։ Եթե նորման սահմանված է, օրինակ, 40 դեցիբել, ապա մի մուրճի աղմուկը կազմել է 80 դեցիբել։ Բայց իրենք երկու մուրճով են աշխատում, աղմուկը չափել են միայն մեկի դեպքում։ Ամբողջ տունը դղրդում է, շուշեղենը՝ զնգզնգում։ Աշխատանքից հոգնած գալիս եմ, որ գոնե տանը հանգստանամ, չի ստացվում։ Այսինքն՝ մեր թաղամասի բնակիչները չեն կարողանում հանգստանալ, որ հաջորդ օրը թարմ ուժերով գնան աշխատանքի։ Գլխացավով արթնանում ենք, գլխացավով՝ քնում, եթե իհարկե, ստացվում է քնելը։ Ես ապրում եմ թոշակառու մորս հետ, որն առողջական խնդիրներ ունի, թաղամասում շատ տարեցներ եւ մանկահասակներ կան։ Անհնար է էսպես ապրելը, շաբաթական հինգ օր առավոտից երեկո փոս են փորում, որ 12 հարկանի շենք կառուցեն, ծանր տեխնիկա է աշխատում»,- ասում է Ֆիզգորոդոկի բնակչուհին։ Նրա խոսքով՝ սկզբում շինաշխատանքները սկսում էին առավոտյան 9-ին եւ ավարտվում՝ 6-ին։ Մի քանի օր է՝ շինաշախատանքները տեւում են մինչեւ 7-ը։ «Երեկ ինձ ասացին, որ իրենք քաղաքապետարանից թույլտվություն ունեն, որպեսզի շինարարությունը կատարվի մինչեւ 8-ը։ Պահանջեցի, որ էդ թույլտվության թուղթն ինձ ցույց տան, բայց ցույց չտվեցին։ Ախրանան եկավ ինձ բրդելով, անպատվելով դուրս հանեց, ասելով, որ ես ուրիշի սեփականության տարածքում գտնվելու իրավունք չունեմ։ Երեկ ես նաեւ զանգել էի Ոստիկանություն, իրենք շինարարությունը ավարտել են յոթն անց հիսուն րոպեին, հինգ րոպե հետո ոստիկանները եկան, արձանագրություն կազմեցին բողոքիս հիման վրա»,- պատմում է Աննա Տանդոյանցը։ Թեեւ հանգստյան օրերին արգելված է շինաշխատանքներ անելը, սակայն, Ֆիզգորոդոկի բնակչուհու խոսքով, շաբաթ օրերին նույնպես շինարարություն է արվում։ «Էս հարցով էլ ենք դիմել թաղապետարան, քաղաքապետարան, ի պատասխան ասացին, որ հողատարածքի սեփականատեր «Ռատկո» ընկերությունը տեղեկացված է, որ հանգստյան օրերին շինաշախտանքներ չեն կատարվելու։ Այսօր էլ շաբաթ օր է, եւ հիմա էլ լսվում են շինաշխատանքների ձայները»,- հավելում է Աննա Տանդոյանցը։ Երեւանի նոր քաղաքապետը, ըստ Ֆիզգորոդոկի բնակչուհու՝ հարցազրույցներից մեկում ասել է, որ պատրաստ է հանդիպել երկու կողմերի հետ էլ, բայց մինչեւ այսօր քաղաքապետը չի լսել բնակիչների մտահոգությունները։ Ամռանը Ֆիզգորոդոկի բնակիչները պահանջում էին կասեցնել Ալիխանյան 6/1հասցեում սկսված եւ իրենց պնդմամբ ապօրինի շինաշխատանքները։ Շուրջ 2000 քմ մակերեսով հողատարածքի սեփականատերը «Ռատկո» ընկերությունն է, որը Երեւանի քաղաքապետարանից շինթույլտվության իրավունք ստացել է 2021-ի հուլիսին։ ԿԳՄՍ-ն 2021թ-ի փետրվարին «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչել է որպես նորահայտ հուշարձան, իսկ մայիսին Ալիխանյան 6/1-ի հասցեի հողակտորը հանել է հուշարձանի տարածքից: Այստեղ նախատեսվում է բազմաբնակարանային շենք կառուցել, որի նպատակով հատվում են տարածքի երկարամյա բազմաթիվ ծառերը։ Բացի այդ ըստ բնակիչների՝ սահմանափակվելու է մուտքը հարակից շենքեր։ Բնակիչները դիմել էին դատարան՝ վիճարկելու կառուցապատումը. դատարանը վարույթ էր ընդունել հայցը, բայց չէր կասեցրել շինարարությունը: Բնակիչներն ահազանգում էին նաեւ, որ այդ հողատարածքը անօրինական է սեփականաշնորհվել։ Նրանք քաղաքապետարանից պահանջում էին շինթույլտվության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն, քաղաքապետարանը չէր տրամադրում դրանք։ Շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում ծանր հետեւանքների հանգեցնելու հոդվածով։ Գործը նախաքննության փուլում է։Ավելին11:1306.02.22