Լրահոս

2022-02-06
  • Img default alt hy
    Միջազգային
    Ջրհորն ընկած 5-ամյա տղային փրկելու ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. նրա մոտ տեսախցիկ է իջեցվել
    Մարոկկոյում փրկարարները մի քանի օր անընդմեջ փորձում են փրկել 32 մետրանոց նեղ ջրհորի մեջ ընկած տղային։ Նրանք 5-ամյա Ռայանի մոտ իջեցրել են թթվածնային դիմակ, ջուր, սնունդ, ինչպես նաև տեսախցիկ, որի շնորհիվ կարելի է հետևել փոքրիկի վիճակին։ Երեխային փրկելու համար էքսկավատորները ստիպված են եղել փորել հսկայական բլրի մի մասը, սակայն ամենադժվար մի քանի մետրը դեռ առջեւում է։ Սողանքի վտանգ կա, որոշ շերտեր ավազոտ են, մյուսները՝ քարքարոտ, և ցանկացած, նույնիսկ ամենափոքր սխալը կարող է հանգեցնել անուղղելի հետևանքների։ Աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա։ Դեպքի վայրում հերթապահում է ուղղաթիռը, որը տղային դուրս բերելուն պես, նրա կտեղափոխի հիվանդանոց։
    11:09
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:07
    06.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. փաստաբան
    «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչոււբաեւը: «ԱՀԱԶԱՆԳ Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը այսօր հասել է մահացու 27 նիշի: Խնդրի վերաբերյալ պարոն Մանթաշյանը փորձել է տեղյակ պահել իր պաշտպաններին, բայց ԱԱԾ խայտառակ ապօրինության արդյունքով դա եղել է անհնարին, քանի որ ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա: Այսօր պաշտպան Տաթևիկ Հակոբյանը որոշել էր հերթական անգամ այցելել Նարեկ Մանթաշյանին, սակայն ՔԿՀ-ում նրան տեղեկացրել էին, որ պարոն Մանթաշյանը հոսպիտալացվել է: Մենք փորձել ենք պարոն Մանթաշյանին գտնել տարբեր ԲԿ-ներում, սակայն՝ ապարդյուն: Եվ միայն րոպեներ առաջ ենք կարողացել գտնել պարոն Մանթաշյանին, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ՔԿՀ: Հայտնում ենք նաև, որ բուժօգնությունից հետո Ն.Մանթաշյանի «շաքարը իջել է» 20, ինչը ևս ծայրահեղ բարձր է: Ն.Մանթաշյանի ինքնազգացողությունը ևս շարունակում էր մնալ ծանր: Նշված խնդրի հետ կապված հրավիրում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia-ի և ԶԼՄ-ների ուշադրությունը: Նարեկ Մանթաշյանի պաշտպաններ՝ Ալեքսանդր Կոչուբաև, Տաթևիկ Հակոբյան»,- ասվում է գրառման մեջ: Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին և 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը և դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
    10:58
    06.02.22
    Ավելին
2022-02-05
  • Img default alt hy
    Հայաստան
    Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի երկուշաբթի
    Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվել է, որոշումը կհրապարակվի փետրվարի 7-ին, ժամը 11-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։ Հիշեցնենք, որ Բախշիյանի պաշտպանները միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էին ներկայացրել, որը, սակայն, մերժվել է, եւ Արղամանյանն է շարունակում քննել ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը։
    23:03
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պարեկները բերման են ենթարկել ՀՀ ՊՆ բարձրաստիճան սպա, գեներալ-լեյտենանտի որդուն
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ փետրվարի 1-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները հայտնաբերել են թմրամիջոց: Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, պարեկները Բագրատունյաց պողոտայի 1-ին նրբանցքի մոտից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 36-ամյա Գ. Ա.-ին և 30-ամյա Դ.Բ.-ին: Վերջիններս եղել են Գ.Ա.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենայով: Արդեն տեղում Գ.Ա.-ն BMW-ի սրահից պարեկներին է ներկայացրել օգտագործված կաթուցիչ՝ մոխրացված հետքերով և հայտնել, որ այն հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Բերման ենթարկվածները որոշ ժամանակ անց բաց են թողնվել: Շամշյանի տեղեկություններով՝ Գ.Ա.-ի հայրը ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպա է, կոչումով գեներալ-լեյտենանտ:
    22:41
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Շիշ բռնողի» եղբայրը կնշանակվի դեսպան
    Նաիրի Սարգսյանը Հայկ Սարգսյանի՝ Շիշ Բռնողի եղբայրն է, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը։ Մամուլում լուրեր էին տարածվել, որ այդ պաշտոնին պետք է նշանակվի Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը։
    22:25
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայտնի են Երևանի փոխքաղաքապետների թեկնածուների անունները
    Փետրվարի 8-ին սպասվող Երեւանի ավագանու նիստին կնշանակվեն Երևանի քաղաքապետի երեք տեղակալները։ Երեւանի ավագանու որոշումների նախագծերում նշվում է երեք թեկնածուի անուն: Նրանք են` ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
    22:05
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հունվարին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա
    ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2022 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա, որից 58-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ: Ծնունդներից 23-ը գրանցվել է Գավառի, 22-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նորածիններից 1-ը Երևան քաղաքից է, 1-ը՝ Արցախից:
    21:57
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում. այրվել է 33 հա խոտածածկույթ
    Փետրվարի 5-ին, ժամը 14:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դիլիջանի Կենտրոնական բանկին հարակից տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։53-ին, մարվել՝ 18։15-ին։ Երեք օջախով այրվել է մոտ 33 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 120 եղևնի։ Կիսվել
    21:54
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դանակահարություն՝ Պտղնի գյուղի դիսկո-ակումբի դիմաց. բժիշկները պայքարում են 28-ամյա և 25-ամյա վիրավորների կյանքի համար
    Երեկ՝ փետրվարի 4-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 05:00-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից հետին անօթային գծով կրծքավանդակի ծակած վերք» և «ձախից գլխի ճակատային շրջանի կտրած վերք, ձախից հետին անօթային գծով, մեջքի գոտկային շրջանի, աջից ազդրի հետին մակերեսի երրորդականի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 28-ամյա Աշոտ Խաչատրյանն ու 25-ամյա Նարեկ Վարդանյանը: Վերջինս այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզությոան և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04:30-ի սահմաններում, վերջիններս գտնվել են Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Լանա» գիշերային դիսկո-ակումբում, որից հետո ակումբի դիմացից նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
    21:41
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15-ամյա տղան դանակահարել է 17-ամյա երկու պատանիներին
    Փետրվարի 2-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.40-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղու հարակից տարածքում մի խումբ պատանիների մասնակցությամբ վիճաբանություն է եղել։ Ծեծկռտուքի ընթացքում 15-ամյա պատանին դանակով խփել է տուժածներին՝ պատճառելով վնասվածքներ: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, նրանք բերվել են ոստիկանություն։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է։
    21:11
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի առողջապահության նախարարությունը խոսել է Էրդողանի առողջական վիճակի մասին
    Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի եւ նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի առողջական վիճակը, ովքեր վարակվել են «օմիկրոնով», լավ է, չի խանգարում նրանց աշխատանքին, հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Ավելի վաղ նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը եւ իր կինը վարակվել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով, հիվանդությունը, Թուրքիայի ղեկավարի խոսքով, թեթեւ է ընթանում։ «Նրանց առողջական վիճակը բավական լավ է, չի խանգարում նրանց աշխատանքին։ Եւս մեկ անգամ լավագույն մաղթանքներս եմ հղում նրանց»,- գրել է Կոջան Тwitter-ում:
    20:45
    05.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Դժբախտ դեպք Ծաղկաձորում. 14 տարեկան տղա է մահացել
    Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Ծաղկաձորում: 14-ամյա տղան դահուկ վարելիս ընկել է և մահացել: Տեղեկությունը հայտնում է «hraparak.am»-ը։ Ճոպանուղուց մանրամասներ չեն հայտնել, միայն ասել են, որ դեպքի հետ կապված քննարկում են անում, ավելի ուշ մանրամասներ կհայտնեն: Ծաղկաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դահուկներով սահելիս տղան ընկել է ու վնասել գլուխը։ «Հագին եղել է պաշտպանիչ գլխարկ, հագուստ դահուկ քշելու համար, ցավոք այնպես է ընկել, որ գլուխը վնասել է, և տղայի կյանքը փրկել չի հաջողվել»,- նշել է նա: Լրատվամիջոցին պատմել են, որ տղան ազգությամբ հայ է, սակայն ապրում էր Գերմանիայում, բարեկամը հրավիրել էր Հայաստան, տղան եկել էր հանգստանալու: Մի քանի օր դահուկավարի հետ սովորել է վարել, իսկ այսօր մենակ է եղել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ չեն ստացել։
    20:30
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15 տարի հետախուզման մեջ գտնվող 65-ամյա կինը ներկայացել է ոստիկանություն
    Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 4-ին բաժին է ներկայացել 65-ամյա Սուսաննա Կ.-ն, որը 2007 թ. փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Խափանման միջոց չի կիրառվել:
    20:11
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շղթայական ավտովթար՝ Երևանում. ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
    Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանի Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Զոհրապ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:
    20:02
    05.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Պայմանագրային երեք զինծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց․ խոշոր վթար՝ Սյունիքի մարզում
    Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է «shamshyan.com»-ը։ Ժամը 10:40-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Պ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Գ.-ի վարած Mercedes G-500 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև իր ավտոմեքենայի հետնամասով բախվել Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Սպարտակ Օ.-ի վարած ЗИЛ-ММЗ մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով BMW-ի ուղևորներ, Գավառի բնակիչ, 24-ամյա Ռուստամ Պ.-ն, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Կարապետ Կ.-ն և Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Շալիկո Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Հայկ Պ.-ն, հիվանդանոց տեղափոխված Ռուստամ Պ.-ն, Կարապետ Կ.-ն և Շալիկո Ս.-ն ծառայում են Արցախի Պաշտպանության Բանակի N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ:
    19:50
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ աղջիկ, տան աղջիկ․ Լևոն Արոնյանի սիրելին լուսանկարներ է հրապարակել
    Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Անիտա Այվազյանը, շախմատիստի քրոջ հետ լուսանկար է հրապարակել, որում կանայք խմոր են գրտնակում։ «Հայ աղջիկ, տան աղջիկ. Լևոնի քրոջ հետ թխում ենք»,- հրապարակված լուսանկարն այսպես է մեկնաբանել Անիտան։ Լևոնն ու Անիտան այժմ բնակվում են Սենտ Լուիսում (ԱՄՆ)։ 2020թ․ մարտի 31-ին ավտովթարից մահացավ նրա կինը՝ 33-ամյա Արիանա Կաոիլին։ Արոնյանն ու Կաոիլին հանդիպում էին 2006 թվականից, բայց ամուսնացել էին 2017-ին։ Մի քանի ամիս անց հայտնի դարձավ, որ Արոնյանը նոր ընտրյալ ունի` Անիտա Այվազյանը։
    19:41
    05.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դատավորների շրջանում բունտ է հասունանում
    Դատավորների շրջանում լուրջ դժգոհություն է հասունացել ԲԴԽ անդամ-դատավորների նկատմամբ, որոնք փաստացի անցել են իշխանության «սրի տակով», գրում է «Փաստինֆո»-ն։ Ըստ լրատվամիջոցի՝ համբերության բաժակը լցրել է հատկապես Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բախշիյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկման ժամանակ նրանց ցուցաբերած վարքագիծը։ Որոշումն ընդունվել է միաձայն և ԲԴԽ անդամ դատավորները ցանկության դեպքում կարող էին կանխել քաղաքական հետապնդումը դատավորի նկատմամբ, սակայն նրանք ոչ միայն թույլ են տվել, որ իրականացվի ապօրինի քրեական հետապնդում, այլ նաև, որ կալանավորվի դատավորը՝ չարած հանցանքի համար։ Փաստաբան Արսեն Սարդարյանի հայտարարությունը, որ դատավորները պետք է քննարկեն ԲԴԽ անդամ-դատավորներին անվստահություն հայտնելու հարցը, լուրջ արձագանք է գտել ու բացառված չէ, որ առաջիկայում այդ հարցը բարձրացվի։ Այսօր ԲԴԽ անդամ են հանդիսանում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզվում է, այս դատավորներից ոմանց վերաբերյալ ԱԱԾ-ն հավաքել է բավականին լուրջ «կոմպրոմատներ», որոնք էլ գործի են դրվում՝ քվեարկությունների ժամանակ ցանկալի արդյունքներն ապահովելու համար, իսկ որոշների դեպքում էլ Ջհանգիրյանը «կացնային» ճնշումները փոխարինել է գայթակղիչ առաջարկներով, այդ թվում՝ կարիերային առաջխաղացմամբ՝ խոստանալով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնը։ Ընդ որում՝ գայթակղիչ առաջարկով հրապուրվել է մի դատավոր, որը, նախքան ԲԴԽ անդամ դառնալը, վայելում էր հարգանք գործընկերների շրջանում, իսկ հիմա միացել է իշխանությունների կամքը կատարողներին։ Ստացվում է՝ ԲԴԽ-ն, որը ստեղծված է դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար, ինքն է դառնում պատուհաս՝ անկախ դատավորների համար։ Ինչպես հայտնի է՝ 93 դատավոր մասնակցել է ստորագրահավաքին՝ պահանջելով Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով հրավիրել՝ օրակարգում ընդգրկելով հետևյալ հարցերը. -դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրենց գործունեության կապակցությամբ ճնշումների բացառման վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի կողմից հայտարարություն հրապարակելը, -դատավորների անկախության իրական երաշխավորման կապակցությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելը: Չի բացառվում, որ ԲԴԽ դատավոր-անդամներին անվստահություն հայտնեն՝ Դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում։
    19:11
    05.02.22
    Ավելին