Լրահոս

2022-02-07
  • Արցախ
    Շարունակվել են զոհված զինծառայողների աճյունների որոնումները, սակայն արդյունք չեն տվել. մինչև օրս հայտնաբերվել է 1709 աճյուն
    2022 թվականի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 475 զանգ: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 5 ելք, որից 1-ը բնակելի շինությունում, 2-ը աղբանոցներում և մեկը չոր խոտածածկ տարածքում: Հրդեհի մեկ դեպք գրանցվել է փետրվարի 7-ին ժամը 03:15-ի սահմաններում Մարտակերտի շրջանի Առաջաձոր համայնքում՝ մասնակի այրվել է տեղի միջնակարգ դպրոցը: Ահազանգը ստանալուն պես, Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր, օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան: Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել նաև Մարտակերտի ԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին: Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը : Նշված ժամանակահատվածում շարունակվել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնումները: Փրկարարական ջոկատները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք: Որոնք սակայն, ցավոք, արդյունք չեն տվել: Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը գործընկեր կառույցների հետ մեկտեղ ամենօրյա ռեժիմով հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել են հետախուզական և կանխարգելիչ աշխատանքներ: Ընդհանուր առմամբ այս շաբաթ Ասկերանի շրջանից հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռակասետային 12 ռումբ, 6 պայթուցիչ, հակահետևակային 15 և ականանետի 10 ական, 8 արկ, 6 հրթիռ և 44 ձեռքի նռնակ: Նշված ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 13, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 36 կանչ: Փրկարարները կատարել են դռան 7 և վերելակի 1 բացում, առողջական խնդիր ունեցող 12 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով՝ կատարվել է 4 ելք։ Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 12 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:
    16:13
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Նախագահ Հարությունյանը նշանակել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նոր նախարար
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:
    16:11
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները կպարզեցվեն
    Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում հնարավորինս կբարձրացվի կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների, այդ թվում՝ կրթական հաստատությունների գործունեության սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթների իրականացման արդյունավետությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծով առաջարկվում է հնարավորինս պարզեցնել տեսչական մարմինների կողմից կարանտինի ընթացքում սահմանափակումների խախտումների հետ կապված վարույթները: Հեղինակի կողմից լրամշակված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը լրամշակվել է հեղինակի եւ Կառավարության կողմից: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ Կառավարության հեղինակած ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրել է Կառավարության բանավոր առաջարկները օրենսդրական փաթեթի վերաբերյալ: Լրամշակված օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
    16:09
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շնորհակալություն ֆրանսիացի զինվորներին. Մակրոնի գրառումը` վերադարձած 8 հայ գերիների մասին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի դիվանագետներին և զինվորներին, որոնք ներգրավված են եղել Ադրբեջանից հայ 8 գերիների վերադարձման գործողություններում։ Մակրոնը թվիթերյան իր էջում է գրառում արել` անդրադառնալով այսօր վերադարձած 8 գերիների դեպքին։ «Ձերբակալված ութ հայեր ազատ են արձակվել Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվել Երևան։ Նրանք իրենց ընտանիքներ կվերադառնան, որոնցից մի քանի ամիս է` բաժանվել էին»,–գրել է նա։
    16:05
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարևոր մարդասիրական ժեստ. ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է հայ գերիների վերադարձը
    Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ողջունում է Ադրբեջանից ութ հայ գերիների վերադարձը Հայաստան։ «Ողջունում ենք Ադրբեջանի կողմից հայ կալանավորների ազատ արձակումը: Կարևոր մարդասիրական ժեստ՝ անցած ուրբաթ Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև կայացած քառակողմ հանդիպումից հետո», - «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը: Փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 8 հայ ռազմագերի է վերադարձել հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է նրանց անունները. Տարզյան Սարգիս Բալայան Վարդգես Պետրոսյան Արմեն Բաբայան Արթուր Սարգսյան Հմայակ Գալոյան Գուրգեն Կյուրեղյան Գրիգոր Մալոյան Վաղարշակ Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից է։
    16:03
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկնարկել են Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթները
    Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթները: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/472706.html?fbclid=IwAR3den721jTii3I7XeF85j4I1AneMEBBNgOtx0M0yy9W2FT1fClubGQYFn4 © factor.am
    15:54
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել. Արա Ղազարյանը՝ դատավոր Բախշիյանի կալանավորման մասին
    Որպես քաղաքացի, որպես իրավաբան, ով առնվազն 18 տարի դասավանդել է խափանման միջոց կալանավորման առարկան, ու կազմել ուսումնական ձեռնարկներ կալանավորման մասին, ինչպես նաև վիճարկել կալանավորան բազմաթիվ գործեր Հայաստանում և ՄԻԵԴ-ում՝ առավել քստմնելի դատական ակտ կալանավորման մասին դեռ չեմ հանդիպել, ֆեյսբուքի իր էջում գրել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Դատավորը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. նա հայտարարել էր, որ իր նկատմամբ իրականացվող ողջ գործընթացը բացառապես միջամտություն է իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը: Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել: Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:
    15:50
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    32-ամյա վարորդն իր ծննդյան օրը վթարի հետևանքով մահացել է
    Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է «Shamshyan.com»-ը։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր ժամանած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։
    15:40
    07.02.22
    Ավելին
  • Իրավական
    «Նարեկ Մանթաշյանը ՔՀԿ-ում խոշտանգվում է». ահազանգում են փաստաբանները
    Փաստաբանները երեկ են տեսակցել Մանթաշյանին
    15:15
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
    14:58
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Մշակույթ
    Հայկական լավագույն գինիները կներկայացվեն Մոսկվայում
    Պատվիրակության անդամները Մոսկվայում կմասնակցեն նաև «Հայկական գինու օրեր» միջոցառմանը
    14:37
    07.02.22
    Ավելին
  • Հասարակական
    ԱՊՊԱ-ի թանկացման դեմ վարորդների բողոքի ակցիան
    Նրանք հավաքվել են Շահումյան հրապարակով, որտեղից երթով շարժվել են դեպի ապահովագրական բյուրո:
    14:31
    07.02.22
    Ավելին
  • Իրավական
    Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է ԱԱԾ միջնորդությունը
    Կալանքի միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը
    14:17
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը 8 հայ ռազմագերի է վերադարձրել Հայաստանին
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ...
    13:38
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմավիր» ՔԿՀ կալանավորը փորձել է սպանել հիմնարկի աշխատակցին
    Մետաղյա ծակող առարկայով, այնուհետև բռունցքներով, կալանավորը հարվածել է աշխատակցի գլխին՝  պատճառելով մարմնական վնասվածքներ
    12:15
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել
    Արձանագրվել է մահվան դեպք 1
    12:02
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է...
    11:45
    07.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ստեփանակերտի օդանավակայանի տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են
    Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին
    11:15
    07.02.22
    Ավելին